Շնորհավոր տոնդ իմ չքնաղ Երևան: - 14 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 14 » Շնորհավոր տոնդ իմ չքնաղ Երևան:
11:58
Շնորհավոր տոնդ իմ չքնաղ Երևան:

Այսօր Հայաստանի մայրաքաղաք Երևանի տոնն է. Երևանը դառնում է 2794 տարեկան: Թերևս, անիմաստ է ասել, որ Երևանը սովորական քաղաք չէ, նաև, թե այն ինչ է նշանակում երևանցիների, և ընդհանրապես՝ հայաստանցիների ու աշխարհասփյուռ հայության համար։ 
«Երևանյան գիշերներ», «երևանյան սրճարաններ», «Երևանի աղջիկներ». բոլոր այս հոգի ջերմացնող բառակապակցությունների հետ մեկտեղ, որ ապրում են բոլոր ներկա ու նախկին երևանցիների հուշերում, կան երևույթներ, որ նախկին ու ներկա երևանցիներին չեն կարող ջերմացնել: 

Տոնդ շնորհավո՛ր, Երևան:

Մայրաքաղաքի իշխանությունների հայտարարությունների համաձայն՝ քաղաքի տոնն այս տարի նշվելու է առանձնակի շուքով։ 
Փոքր կենտրոնը երթևեկության համար փակ կլինի վաղ առավոտից՝ 08:30-ից, իսկ տոնի մեկնարկը կտրվի ջրցան մեքենաներով, որոնք կմաքրեն Երևանի փողոցները: 

Նախատեսվում է նաև, որ բուհերի ուսանող կամավորների օգնությամբ կլվացվեն Երևանի հուշարձանները: 
Ավանդույթի համաձայն՝ օրվա գլխավոր միջոցառումն այս անգամ կկրի «Իմ սրտի մայրաքաղաք» խորագիրը, կանցկացվի Հանրապետության հրապարակում և կմեկնարկի ժամը 19:00-ին: Առհասարակ, հանդիսություններ կանցկացվեն Երևանի հրապարակների 26 բեմահարթակներում: 

Երեկոյի գեղարվեստական մասը կապահովեն նաև արտերկրից ժամանած հայտնի խմբեր ու ճանաչված երգիչներ: Միջոցառման ավարտին կլինի տոնական շքեղ հրավառություն, որին կհաջորդի երիտասարդական դիսկոտեկը: 



Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցող Էրեբունի-Երևան 2794 միջոցառումների ցանկը


10.00 
Երևանի փողոցների ջրցան մեքենաների շքերթ 

11.00 
Երևան քաղաքի հուշարձանների լվացում 

12.00-12.30 
Թատերականացված ներկայացում (Էրեբունի արգելոց-թանգարանին հարող հրապարակ) 

12.30-14.00 
Հանդիսության մասնակիցների բեմականացված քայլերթ (Էրեբունի թանգարանից դեպի Հանրապետության հրապարակ) 

11.00-12.00 
Էրիվանի բերդի գրավման 185-ամյակի հանդիսավոր ծրագիր (Պասկևիչյան բլուր) 

14.00-15.00 
Տոնական շքերթ (Ռուսաստանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ) 

14.00-18.00 
Մանկական բեմ (տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթային հերոսներ (Կիրովի անվան մանկական զբոսայգի) 

15.00-18.30 
Վարչական շրջանների ողջույն ելույթներ (Ստ.Շահումյանի անվան հրապարակ, Մաշտոց-Բուզանդ փողոցների խաչմերուկ) 14.00-18.00 Ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն (Մաշտոցի պողոտա) 

14.00-18.00 
Բիենալե (Ֆրանսիայի հրապարակ) 

14.30-18.30 
Վարպետաց քաղաք – խեցեգործություն, գորգագործություն, ասեղնագործություն, փայտագործություն (Հյուսիսային պողոտա) 

14.30-18.30 
Կարաոկե (Հյուսիսային պողոտա) 

14.30-18.30 
Սթրիթբոլի մրցումներ (Հյուսիսային պողոտա) 

14.30-18.30 
Թատերական բեմ (Հյուսիսային պողոտա) 

14.30-18.30 
Կրկեսային բեմ (Հյուսիսային պողոտա) 

14.30-18.00 
Պոեզիայի բեմ (Մոսկովյան պուրակ) 

15.00 
Մարաթոնյան վազք 2794 մետր (Հաղթանակի կամուրջից մինչև Մատենադարան) 

15.30 
Հեծանվավազք (Մաշտոցի պողոտա) 

15.00-17.30 
Երևանի վերաբերյալ տեսահոլովակի նկարահանում (Մաշտոցի պողոտա) 

15.00-18.00 
Աշխարհի ազգերի բեմ - Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների էթնիկ համույթների կատարումներ (Անգլիական այգի, Սունդուկյան թատրոնի հարևանությամբ) 

15.00-18.30 
Էստրադային բեմ (Ստ.Շահումյանի անվան հրապարակ) 

16.00-18.00 
Ավիամոդելավորողների ցուցադրական ելույթներ (Ազատության հրապարակ) 

17.00-19.00 
Վինդսերֆինգի ցուցադրական մրցումներ (Կարապի լիճ) 

19.00-23.00 
Դիսկոտեկ (Ազատության հրապարակ) 

19.00-23.00 
Ջազ բեմ (Կասկադ համալիր, Գաֆէսճեան հիմնադրամ) 

19.00-23.00 
Ռոք բեմ (Շառլ Ազնավուրի հրապարակ) 

18.00-22.00 
Դասական երաժշտության բեմ (Կոմիտասի արձանին կից պուրակ) 

19.00-23.00 
Ազգային երաժշտության բեմ (Մաշտոց-Բուզանդ փողոցների խաչմերուկ) 

19.00-22.00 
Գալա համերգ "Իմ սրտի մայրաքաղաք" և տոնական հրավառություն (Հանրապետության հրապարակ) 

22.10-23.00 
Դիսկոտեկ (Հանրապետության հրապարակ) 



 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1250 | Ավելացրեց: ArmFun | Գնահատական: 4.8/10
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar