Ճիշտ է՞ Հայաստանում սիրահարների հովանավորը Սուրբ Սարգիսն է, և այդ տոնը որևէ կապ չունի Սուրբ Վալենտինի օրվա հետ, բայց չի խանգարի մեկ այլ սիրո տոնի պատմությունն իմանալը։
Իսկ գիտե՞ք, որ…
Գոյություն ունի մի սովորույթ, ըստ որի և՛ աղջիկները, և՛ տղաները տարբեր անուններ են գրում մանր թղթերի վրա, լցնում սափորի մեջ, խառնում դրանք, իսկ հետո յուրաքանչյուրը քաշում է մի թղթիկ ու կարդալով իմանում իր ապագա սիրեցյալի անունը։ (Փաստորեն վիճակ հանելու այդ սովորույթը գոյություն է ունեցել ոչ միայն Հայաստանում)։ Իտալացիներն իրենց պարտքն են համարում Վալենտինի օրվա կապակցությամբ քաղցրավենիք նվիրել իրենց սիրած էակին։ Այդ օրը նրանք հենց այդպես էլ անվանում են` քաղցր։ Ֆինլանդիայում և Էստոնիայում այդ օրն անվանում են ընկերության օր։ Բացի սիրահարներից այդ օրը տոնում են նաև սովորական ընկերները և անկախ սեռից` միմյանց բացիկներ ու նվերներ են տալիս։ Ճապոնիայում անցկացնում են ամենաբարձր սիրո խոստովանության մրցույթ։ Մասնակիցները ինչքան հնարավոր է բարձր սիրո խոսքեր են գոռում` ուղղված իրենց սիրած էակին։ Հաղթողը մրցանակ է ստանում։ ԱՄՆ-ում այդ օրը վաճառվում է ավելի քան 108 միլիոն վարդ (գերակշռողը կարմիր վարդերն են), իսկ քաղցրեղենի համար ծախսում են 692 միլիոն դոլար։ Շատ հաճախ այդ օրը նվիրվող բացիկները անանուն են լինում և, արպեսզի չհաջողվի հասցեատիրոջը գտնել, գրում են ձախ ձեռքով և ոչ մի տվյալ չեն թողնում, ինչը հաճելի խորհրդավորություն է տալիս: Սակայն, չնայած այդ փաստին, մասնավոր խուզարկուները անհամար պատվերներ են ստանում` գտնելու հասցեատիրոջը։ Անկախ ամեն տեսակ սիրո տոնի գոյությունից` մի մոռացեք, որ սերը կարելի է և պետք է արտահայտել ամեն օր։ Դրանից միայն երջանկություն եք պարգևում և ինքներդ եք երջանկանում։