Շնորհավորում ենք Ձեզ ապրիլի 7-ի գարնանային այս գեղեցիկ տոների
կապակցությամբ: Ցանկանում ենք հավերժ գեղեցկություն, երիտասարդություն,
առողջություն, անսահման երջանկություն, անմար ժպիտ: Թող մայրական սրտի
ջերմությունը, կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը
լինեն հավերժ Ձեզ ուղեկիցը: Շնորհավորում ենք բոլորիդ, եղեք երջանիկ, քանի
որ բոլորդ ունեք դրա իրավունքն ու նաև պարտականությունը` չկանգնել ոչնչի
առաջ սեփական երջանկությանը հասնելու ճանապարհին:
Յուրաքանչյուրդ գեղեցիկ եք և ունեք սիրելու ու սիրվելու իրավունք, բայց
նախ սիրեք, սիրեք Ձեր կանացի հոգու բոլոր մասնակիներով, և դուք կլինեք
երջանիկ, քանի որ մի իսկապես սիրող կանացի սիրտը տասնյակ հորինված սերերի
ու երջանիկ կյանքերի գինն ունի:
Շնորհավորում ենք բոլոր մայրերին այս գարնանային չքնաղ տոնի առթիվ: Սիրելի
մայրե՛ր, կանա՛յք, աղջիկնե՛ր ցանկանում, որ երբեք ձեզ միայնակ չզգաք,
իմացեք, որ միշտ կան մարդիկ, որոնց համար դուք կյանքից թանկ եք:
Շնորհավոր ապրիլի 7…