Շննորհավոր Մարի 8♥ - 8 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 8 » Շննորհավոր Մարի 8♥
11:17
Շննորհավոր Մարի 8♥

Այս տոնին առնչվող առաջին պատմական իրադարձությունը տեղի է ունեցել 1857թ. մարտի 8-ին, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին: Մասնավորապես' բողոքում էին 16-ժամյա աշխատանքի դեմ:   Կես դար անց' 1908թ.-ի նույն օրը, Նյու Յորքի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909թ. Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին Կանանց ազգային օր հռչակեց: «1910թ. Դանիայի Կոպենհագեն քաղաքում անցկացվող Բանվորուհիների երկրորդ միջազգային կոնֆերանսի ընթացքում որոշվեց, որ աշխատավոր կնոջ' բանվորուհու ընտրական իրավունքը, աշխատանքի ապահովությունն ու վարձատրության հավասարությունը ձեռք կարող են բերվել միայն հեղափոխական կռվի ճանապարհով: Այս որոշմանն իբրև նշան' Կլարա Ցետկինի առաջարկությամբ կոնֆերանսը որոշեց մարտի 8-ը հայտարարել բանվորուհու միջազգային տոն»,- գրել է «Խորհրդային Հայաստանը» 1924թ. մարտի 8-ին:   Առաջին անգամ կանանց միջազգային օրը նշվել է 1911թ. Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում: Ռուսաստանում այն առաջին անգամ նշվել է 1914թ.: «Միայն 1917թ. Ռուսաստանի բանվորուհիները, բոլշևիկների կոչի համաձայն, մարտի 8-ին հեղափոխական քայլերով դուրս եկան փողոց' իրենց բողոքի ձայնը հնչեցնելու կալվածատերերի և կապիտալիստների կառավարության դեմ' պահանջելով հաց և խաղաղություն: 1917թ. մարտի 8-ին (հին տոմարով' փետրվարի 23-ին) Պետրոգրադի բանվորուհինեը ցույցեր արեցին, որին անմիջապես արձագանք տվեցին ու միացան հարյուր հազարավոր բանվորներ ու զինվորներ»,-գրում է թերթը:   1977թ. Միավորված ազգերի կազմակերպությունը մարտի 8-ը հռչակեց կանանց միջազգային տոն: Անկախության հռչակումից հետո' 1996թ., մարտի 8-ը հանվեց երկրի պետական տոնացույցից: Փոխարենն ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության ու գեղեցկության օր: Այնուհետև' 2001թ., ընդունվեց տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում: Մարտի 8-ից ապրիլի 7-ը Հայաստանում ոչ պաշտոնապես համարվում է կանանց միամսյակ:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 873 | Ավելացրեց: shushanik | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar