Սև ու գունավոր հայացքներ - 5 Մայիսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 5 » Սև ու գունավոր հայացքներ
21:29
Սև ու գունավոր հայացքներ
Սև է կյանքն այն մարդկանց համար, ովքեր իրենց կյանքը վաղուց պատկերել են սև` չօգտագործելով և ոչ մի վառ երանգ, ափսոսալով ամեն գույն: Իրենց կյանքն անցկացրել են միայն սևի մեջ, ապրել են, մտածել են և վերջապես տեսել են միայն սև:Այսպիսի մարդիկ իսկզբանե հոռետես են, չեն սիրում կյանքի վառ գույները, հույս ասվածը չգիտեն ինչ է, սրտի թրթիռը `ևս ու նրանց համար այս ասացվածքը .<<Հույսը վերջում է մարում>> , ուղղակի գոյություն չունի: 

Իսկ այն մարդիկ, ովքեր կյանքը տեսնում են միայն վառ երանգների , երփներանգ բնության ու միայն լավի ,սպիտակի մեջ ,նրանք ընդամենը կյանքը ճիշտ վայելել գիտեն: Ճիշտ է ,կյանքը վառ պատկերացողները, երբեք էլ չեն հերքում, որ կյանքում ամեն վայրկյան կարող են հանդիպել բարդ փորձությունների, բայց այսպիսի մարդիկ, գիտեն ,թե ինչ է հույսը և գիտեն,թե ինչ է նշանակում <<Հույսը վերջում է մարում>> խոսքի իմաստը: Այսպիսի մարդիկ գիտեն դիմացինին հույս ներշնչել , հույս արթնացնել ու կոփել ամեն դժվարության դեմ, պայքարել սովորեցնել ու ստիպել , որ այս կյանքը չի ավարտվոմ այնտեղ, որտեղ որ սկսվում են մեր դժվարությունները, այլ հակառակը , մեր կյանքը հասունանում է այն ժամանակ, երբ մենք հանդիպում ենք այդ փորձություններին , արգելքներին , դրանք հաղթահարում ենք ու քիչ-քիչ կայանում որպես կայացած մարդ:Սպիտակը տեսնողները, երբեք չեն վախենում, նրանք ,որքան էլ գիտակցեն, որ ամեն վայրկայն իրենց աչքին երևացող սպիտակը կարող է թրթռալ ու վերածվել սևի, միևնույն է կյանքի կնայեն անգույն , չերիզվող ակնոցներով: 

Ամեն դեպքում հասկանալ է պետք անգամ սևը տեսնողներին, չէ՞ որ սա կյանք է, որտեղ ուժեղ մարդը կարող է չդիմանալ ,կարող է վախենալ ու հոգեպես թուլանալ, բայց այսպիսի մարդկանց սպիտակների հետ շփումը ոգեշնչում է ու ադապտացնում կյանքի խորշավոր ելուստների հետ:

 

Բաժին: Թեմաներ | Դիտումներ: 890 | Ավելացրեց: Ankaa | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar