Սերը տարիք չի հարցնում... - 14 Օգոստոսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Օգսստոս » 14 » Սերը տարիք չի հարցնում...
16:05
Սերը տարիք չի հարցնում...

Սերը տարիք չի հարցնում. Այս արտահայտությունը, առանց չափազանցության, բոլորս գիտենք, սակայն մեջբերում ենք միայն այն ժամանակ, երբ հարցը վերաբերում է զույգերի տարքիային տարբերությանը: Համաձայնեք` այդ հասարակ, բայց խորիմաստ բառերը միայն մեկ իմաստով չեն սահմանափակվում: Այն ինչ այսօր պատահել է ինձ հետ, ուղղակիորեն կապված էր երկրորդ իմաստի հետ, ինչը Դուք` նույնպես կհասկանաք:
Նախ սկսեմ նրանից, որ ինչքան ժամանակ է սիրում եմ երեկոները զբոսնել այսպես կոչված 50-ամյակում` Կասկադի վերեւի հարթակում: Երիտասարդ սիրահար զույգերը նույնպես սիրում եմ այդ վայրը: Գալիս են, հիանում մեր երեկոյան Երեւանով ու իրար ականջ ինչ-որ բան քչփչում: Երեւի ասում են` ՍԻՐՈւՄ ԵՄ ՔԵԶ: Սակայն այսօր այդ բոլոր երիտասարդների ուշադրության կենտրոնում էր մի տարեց զույգ: Նրանք երեւի կլինեին 60 անց, սակայն երիտասարդներին ոչնչով չէին զիջում: Համբուրվում էին վախենալով, կարծես առաջին անգամ էր դա լինում իրենց կյանքում, շշնջում ինչ-որ խոսքեր` հազիվ իրենց հասկանալի, գրկվում ու նորից համբուրվում, նայում էին իրենց շուրջը, հիանում իրենց ուղղված նախանձելի հայացքները, ժպիտները ու շարունակում սիրել, սիրել այնպես, կարծես իրարից հեռու, րոպե անգամ ապրել չեն կարող:
«Մեծ հիշողություններ արթնացան մեջս»,- ասում էր տարեց մարդը: Այդ ընթացքում նա կնոջ ձեռքը բռնել էր այնպես, ինչպես երիտասարդը, ով վախենում է կորցնել իր սիրած աղջկան: Սա է այն սերը, որը տարիք չի հարցնում:
Նման հաճելի եւ ռոմանտիկ տեսարանների ամեն օր չէ, որ կարելի է հանդիպել: Կցանկանայի, որ բոլորիս համար սա մի բարի օրինակ լիներ, ամեն դեպքում, ինձ համար այդպես եղավ:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Սիրային | Դիտումներ: 1162 | Ավելացրեց: Anka97 | Գնահատական: 5.0/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 AmIrArmenia1997 • 09:47, 15.08.2012
lavner! 9
ComForm">
avatar