Սերը երկու հոգու փոխադարձ զգացմունք է - 30 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 30 » Սերը երկու հոգու փոխադարձ զգացմունք է
00:54
Սերը երկու հոգու փոխադարձ զգացմունք է

-Ես քեզ սիրում եմ,- ասում է տղան:

- Հեռու մնա ինձնից, հիմա՛ր:

Համոզված եմ, որ չկա մի այնպիսի դասարան, որտեղ չլինեն նման երկխոսություններ: Անպայման լինում են տղաներ, ովքեր խենթի պես կամ ձևականորեն սիրահարվում են աղջիկներին և այդպես էլ չեն կարողանում հարթել իրենց հարաբերությունները: Նրանք գժտություններից ու վեճերից ձանձրանալով հրաժարվում են իրենց զգացմունքներից:

Իմ կարծիքով դա տղաների սխալ մոտեցումն է այդ հարցին, որովհետև նրանք կարգին չճանաչելով աղջիկներին` սիրո խոստովանություն են անում, այնուհետև ժամ առ ժամ հետևում են նրանց, փորձում նեղացնել, որպեսզի արժանանան նրանց ուշադրությանը և նմանատիպ այլ քայլերի հետևանքով չեն կարողանում ստեղծել աղջիկ-տղա նորմալ հարաբերություններ: Շատ հաճախ էլ նրանք տարբեր են լինում թե´ բնավորութամբ, և թե´ էությամբ ու չկարողանալով համաձայնեցնել իրենց մտքերն ու կարծիքները` սկսում են վիճել:

Այդպիսի մի պարզ օրինակ կա հենց մեր դասարանում:

Դասընկերս, որը չարաճճի, հետաքրքրասեր, բայց ոչ այնքան լավ սովորող աշակերտ է` դեռ առաջին դասարանից սիրահարվել է դասարանի աղջիկներից մեկին, որը հավասարակշռված, հանգիստ և գերազանց սովորող աշակերտուհի է: Պարզից էլ պարզ է, որ երկուսն էլ հակապատկերներ են և հնարավոր չէ, որ նրանց միջև վեճեր չծագեն:

Մենք արդեն ինը տարի է այդ վեճերի ականատեսն ենք, որոնք մեզ համար դարձել են սովորական երևույթ, իսկ այդ դասընկերս այդպես էլ չհոգնեց հաճախակի ծագող դաժան վեճերից, որոնք երբեմն վերածվում էին նույնիսկ լացի:

Այդ սարսափելի վեճերի պատճառը հիմնականում դասընկերս է, որովհետև նա իր գործողություններով ամեն կերպ փորձում է գրավել այդ խեղճ աղջկա ուշադրությունը ու լցնում է նրա համբերության բաժակը: Նա այդպես էլ չհասկացավ, որ անիմաստ է նման կերպով շարունակել, քանզի նրանք հակապատկերներ են, և նրանց միջև ծագող վեճերը անդադար ու անվերջանալի են: Մեր դասարանի այդ զույգի միջև երբեք էլ չի կարող ստեղծվել նորմալ հարաբերություն, որովհետև նրանց միջև բացակայում է այն ամենը, ինչը կնպաստեր նրանց հարաբերությունների բարելավմանը:

Իմ համար ինչն է զարմանալի. այն, որ կարգն սկսել է փոխվել: Արդեն աղջիկներն են դիտմամբ հրապուրում տղաներին և նրանց սիրո առաջարկություններ անում: Ես Հրանտ անունով մի ընկեր ունեմ, որը շատ է դուր գալիս աղջիկներին և շատ հաճախ սիրո խոստովանություններ է լսում: Այդպիսի մի դեպքի մասին ինձ պատմեց նա:

«Մի անգամ կանգնած էի ավտոկանգառում և հանկարծ մի անծանոթ աղջիկ մոտեցավ,- ասաց նա,- նա ինձ նայեց անկեղծ հայացքով ու ասաց. «Ես քեզ սիրում եմ, մի՞թե քեզ դուր չեմ գալիս»: Չիմացա` ինչ ասեմ»:

Ես քարացած մնացի Հրանտի պատմածի վրա և երկուսով էլ շատ զարմացանք այդ աղջկա մտածողության վրա:

Հրանտն ինձ ասաց, որ ինքն այդ աղջկան չի ճանաչում. նա մեր դպրոցից չէր: Բայց քանի որ Հրանտը երաժշտական դպրոց է հաճախում, մենք ենթադրեցինք, որ աղջիկը նրան հենց այնտեղ էլ տեսել է:

Իմ համար շատ տհաճ էր լսել, թե ինչպես է անծանոթ աղջիկը սիրո խոստովանություն արել ընկերոջս: Հետո Հրանտին էլի սեր խոստովանեցին, ու նրանք միառժամանակ, այպես ասած «սիրում էին» իրար. նույնիսկ այդ հարաբերությունների մասին արդեն տեղյակ էին Հրանտի և իր ընկերուհու ծնողները: Սակայն նրանց սերը երկար չտևեց. այդ աղջկան սկսեց դուր գալ մեկ ուրիշը, և նա լքեց Հրանտին: Այս դեպքից հետո Հրանտը հասկացավ, որ պետք չէ խաբվել աղջիկների խոստովանություններին:

Այս պատմություններից հետո սկսում եմ մտածել, որ սա նմանօրինակ սցենարներ ունեցող սերիալներ նայելուց է: Ե՛վ աղջիկները, և՛ տղաները որոշ ժամանակ հետո կարող են ձանձրանալ միմյանցից և շուտ մոռանալ միմյանց միջև ծագած զգացմունքը: Իմ կարծիքով, անկեղծ զգացմունք ծնվում է այն ժամանակ, երբ տղան ու աղջիկը երկար ժամանակ ընկերություն են անում, մտերմանում և նոր խոստովանում են իրենց սիրո մասին: Ինչպես նաև մտերմությունը խորանում է այն ժամանակ, երբ զույգերը ունեն միանման կարծիքներ որևէ թեմայի շուրջ:

Նրանք մտերմություն անելու ընթացքում կարող են պարզել, թե արդյո՞ք ունեն բնավորության ընդհանուր գծեր և կարո՞ղ են համերաշխ ու առանց վեճերի շարունակել իրենց հարաբերություններն ապագայում:

Իմ կարծիքով պետք է հասկանալ, որ գետը իր հունով է հոսում և այն երբեք հնարավոր չէ փոխել: Ամեն ինչ իր ժամանակն ունի:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 952 | Ավելացրեց: mane-and-you | Գնահատական: 4.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 NiNa • 13:40, 30.06.2012
xd
avatar
2 mane-and-you • 14:46, 30.06.2012
et hima lava te hakarak@?
ComForm">
avatar