"Դժվար ապրուստ”-ի հետեւողներին դեռեւս անհայտ է` Մերիի դերակատարը սերիալի շրջանակում իսկապես մահացել է, թե առաջիկայում կպարզվի հակառակը:): Մերի Մակարյանը վերջին շրջանում ոչ միայն հեռուստաէկրանին չի հայտնվում, այլեւ ներկա չէ ընկերների, կոլեգաների տարեդարձերին կամ հանրային հետաքրքրություն ունեցող միջոցառումների: Սերիալային դերասանուհին այս օրերին Միացյալ Նահանգներում է, ինչի առիթով ամերիկաբնակ երգիչ Նորոն իր "ֆեյսբուքյան” էջում լուսանկար է տեղադրել եւ հումորային հետեւյալ գրառումը կատարել. "Սերիալում որ մահանում են, ընկնում են Լոս Անջելես”:Մերի Մակարյանը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում է նոյեմբերի 11-ին "Alex” թատրոնում կայանալիք "Armenian Golden Star Awards” մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով. ""King” մշակութային ընկերությունն ինձ խրախուսական մրցանակ է հանձնելու որպես երիտասարդ լավագույն դերասանուհի, ինչի համար շատ ուրախ եմ: Դա կլինի իմ առաջին մրցանակը”: Ինչպես նա է տեղեկացրել, մրցանակաբաշխությանը մասնակցելու են նաեւ Կոնստանտին Օրբելյանը, Արաքսյա Վարդերեսյանը, Ավրաաամ Ռուսսոն, Սիլվա Հակոբյանը, Համլետ Գեւորգյանը, Սամվել Գրիգորյանը, Ռուբեն Սասունցին, Սուպեր Սաքոն եւ այլք:
Մերին նշել է նաեւ, որ առաջին անգամ է Միացյալ Նահանգներում, անչափ տպավորված է, իսկ առաջիկայում կվերադառնա Երեւան` շարունակելու սերիալային աշխատանքը: