Սեր աստղերի տակ - 24 Մայիսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 22.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 24 » Սեր աստղերի տակ
19:16
Սեր աստղերի տակ

Ինչպիսի գեղեցկություն այնպես չէ՞: Յուրաքանչյուր սիրող զույգ կերազեր գեթ մեկ անգամ նման հաճելի ու սիրո խորհրդավորությամբ լցված վայրում սիրելիի հետ վայելել ընծայված երջանկությունը: Մոմեր, սիրո գեղեցիկ խոսքեր, անսահման սեր, երկու սիրող սրտեր: Այ սա է իրական երջանկությունը: Ասում են՝ լիակատար երջանիկ մարդ չի լինում: Երջանկությունը հարատև չէ, այն պահեր է և հենց այդ պահերով էլ մենք ապրում ենք: Մի աննշան ուրախությունն էլ փոխում է մեր կյանքը՝ դարձնելով այն գունեղ և սիրառատ:
Մի պահ պատկերացնենք. ծով, լռություն: Միայն լսվում են ծովի ծփացող ալիքների խենթացնող ձայնը: Դուք՝ դու և սիրելիդ, գիշերային պայծառ աստղերի ներքո՝ կանգնած ծովի ափին, լուռ, ոչ մի բառ չարտասանելով՝ վայելում եք ձեր սերը: Մոմեր, ռոմանտիկ ընթրիք, ծաղիկներ և մատանի...Ախ Աստված իմ, մի՞թե դա հնարավոր է, մի՞թե եկավ այդքան սպասված օրը, աչքերիս չեմ հավատում, շնորհակալ եմ Տեր Աստված...Եվ սրանց հաջորդում է հետևյալ արտահայտությունը. «Համաձայն եմ սիրելիս»:
Էլ ի՞նչ է պետք սիրող սրտին սավառնել երկնքում և լինել անսահման երջանիկ: Սիրած էակի կողքին նա երջանիկ է և այն փոխադարձ է: Ճի՛շտ է, դրանք վայրկյաններն են միայն այդ հիասքանչ ու լիակատար երջանկության, որը դեռ սպասում է նրանց ապագայում, բայց միևնույն է, այս առաջին վայրկյաններին ոչինչ և ոչ ոք չի կարող հասնել: Չկա որևէ անփոխարինելի բան, քան սերն է:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 989 | Ավելացրեց: Arm_♥ | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar