ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ - 13 Սեպտեմբերի 2014 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 13 » ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
10:34
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ Այսօր ձեր սիրելին հանուն սիրո ինչ-որ հերոսություն կցանկանա անել։ Այդ հերոսությունը, սակայն, անկատար կման նրա անվճռականության եւ ամաչկոտության պատճառով։ Բայց դուք կարող եք աջակցել նրան եւ օգնել ի կատար ածել իր ցանկությունը։

ՑԼԵՐ Այսօր համբերատար եղեք սիրելիի կամակորությունների նկատմամբ։ Դրանք այսօր շատ կլինեն եւ կբավականացնեն շատ համբերատար մարդկանց ամբոխին անգամ, սակայն այս փորձությունը դուք ստիպված կլինեք հաղթահարել միայնակ։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Բոլոր ընկերներին չէ, որ կարելի է դիտարկել որպես հավանական զուգընկեր։ Սա ընկերներին կորցնելու ամենահեշտ ձեւերից է։ Փորձեք զերծ մնալ հարաբերությունների բնույթը փոխելուց, գոնե այսօր։ Այսօր պարզապես դժվար օր է։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ Եթե դուք դեռ միայնակ եք, ապա ձեր երկրորդ կեսին գտնելու հավանականությունն այսօր շատ մեծ է։ Դրա համար պարզապես պետք է ավելի ուշադիր լինել շրջապատի մարդկանց հանդեպ, հատկապես նրանց, ովքեր պատահաբար ձեզ կդիպչեն։ Աստղերը պնդում են, որ միգուցե հենց նա է ձեր ճակատագիրը։

ԱՌՅՈՒԾՆԵՐ Այսօր սիրելին հեշտությամբ չի տրվի ձեր խոսքերին եւ չի անի այն, ինչ դուք անհրաժեշտ եք համարում։ Այդ պատճառով ավելի լավ է նրան համոզեք, որ տվյալ միտքը միմիայն իրեն է պատկանում։ Դա թեեւ բարդ առաջադրանք է, բայց դուք գլուխ կհանեք։

ԿՈՒՅՍԵՐ Այսօր հանդիպում է սպասվում ձեր երազանքի մարդու հետ։ Կարեւորը՝ հասկանալ, որ դա հենց նա է, որ ուրիշ ոչ ոք ձեզ պետք չէ եւ որ դուք պատրաստ եք նրա հետ ապրել ձեր ամբողջ կյանքը։ Լավ կլինի, որ նա էլ դա հասկանա, այլապես նրան համոզելը դժվար կլինի։

ԿՇԵՌՔՆԵՐ Այսօր արժե, որպեսզի դուք ցուցադրեք ձեր հետաքրքրությունների լայն շրջանակը։ Սիրելիին հաճելի կլինի իմանալ, որ դուք ոչ միայն հետաքրքրված եք իրենով, այլեւ երաժշտությամբ, գրականությամբ եւ այլնով։

ԿԱՐԻճՆԵՐ Աստղերը հուշում են ձեզ եւ ձեր սիրելիին ուշադիր լինել ձեր փողերի, փաստաթղթերի եւ կարեւոր եւ թանկարժեք այլ բաների հանդեպ։ Միգուցե ինչ-որ բան կորցնեք, օրինակ՝ բանալիներ, ու չկարողանաք տուն հասնել։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ Այսօր սիրելիի հետ արժե զբաղվել ձեռագործ աշխատանքներով։ Պատրաստել կարող եք ինչ ցանկանաք՝ բաղնիքի կախիչից՝ մինչեւ դեկորատիվ անձեռոցիկներ։ Կարեւոր է, որպեսզի ձեռքերով աշխատեք երկուսդ էլ եւ միաժամանակ։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ Այսօր հերթական անգամ կհամոզվեք, որ հարաբերություններ կառուցելը մեծ աշխատանք է, ընդ որում՝ մեծ մասամբ անշնորհակալ։ Եթե կարողանաք սիրելիի հետ հաղթահարել բոլոր խնդիրները, կասկածները եւ անվստահությունը, ապա նոր խնդիրներ դժվար թե առաջանան։

ՋՐՀՈՍՆԵՐ Այսօր բարեհաջող օր է, որպեսզի ինչ-որ մեկի հետ կիսվեք ձեր նվիրական մտքերով։ Արեք դա առանց շտապելու եւ ամենայն մանրամասներով։ Եթե ձեզանից չփախնեն, ուրեմն իսկապես սիրում են։

ՁԿՆԵՐ Եթե հակառակ սեռի ներկայացուցիչներից մեկը հետաքրքրված է ձեզանով, ձեր գործերով եւ ձեր հոգեվիճակով, դա ամենեւին էլ չի նշանակում, թե նա ցանկանում է իր հետագա ամբողջ կյանքն անցկացնել ձեզ հետ։ Պարզապես դուք նրան հետաքրքիր եք որպես մարդ եւ, հավանաբար, այստեղ սիրահարվածության մասին խոսք չկա։


 Աղբյուրը՝ junona.org

Բաժին: Օրվա աստղագուշակ | Դիտումներ: 874 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 2.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 Шоколадка • 13:24, 14.09.2014
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ Եթե դուք դեռ միայնակ եք, ապա ձեր երկրորդ կեսին գտնելու հավանականությունն այսօր շատ մեծ է։ Դրա համար պարզապես պետք է ավելի ուշադիր լինել շրջապատի մարդկանց հանդեպ, հատկապես նրանց, ովքեր պատահաբար ձեզ կդիպչեն։ Աստղերը պնդում են, որ միգուցե հենց նա է ձեր ճակատագիրը։
pahhhhh......ov inc dip4i voter@ kjardem xd
ComForm">
avatar