«Save Kessab». Հայ հաքերները թուրքական կայքեր են կոտրել - 31 Մարտի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 31 » «Save Kessab». Հայ հաքերները թուրքական կայքեր են կոտրել
12:50
«Save Kessab». Հայ հաքերները թուրքական կայքեր են կոտրել

 Հայ հաքերների խումբը  թուրքական երկու կայք է կոտրել և տեղադրել «Save Kessab» գրությունը: «Հաքերային հարձակման իրականացնողը հայ հաքերների Monte Melkonian Cyber Army խմբավորումն է, որը խափանել է 2 թուրքական կայք, մի քանի օր առաջ խափանել էր ևս 10-ը՝ տեղադրելով Քեսաբը պահպանելու կոչեր և Հայոց Ցեղասպանությանը վերաբերող տեսանյութեր ու լուսանկարներ: Այս խմբավորումն ակտիվացել է 2014-ին, մասնավորապես՝ փետրվարին՝ Գուրգեն Մարգարյանի հիշատակին խափանելով ադրբեջանական մի շարք կայքեր, մարտի սկզբերին էլ ադրբեջանական կայքերից մեկում տեղադրել էր հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի լուսանկարը: Ներկայիս հաքերային գործողությունն ուղղված է Սիրիայի Քեսաբ հայաբնակ քաղաքի հայերի՝ Թուրքիայի անմիջական միջամտությամբ տեղահանման և նրանց տների թալանի հարցը հերթական անգամ բարձրաձայնելուն»-նշեց Անին:

Բլոգերի կարծիքով` թուրքական կայքերի խափանումը պետք է դիտարկել որպես բնական երևույթ ստեղծված իրավիճակում, քանի որ Քեսաբի հայերի մի մասն այնտեղ էր հաստատվել դեռևս 1915-ի Հայոց Ցեղասպանության հետևանքով գաղթի արդյունքում, ուստի ներկա հարձակումները ընկալվում են այն համատեքստում, որ Թուրքիան այս անգամ էլ Սիրիայի իսլամիստ զինյալների ձեռքերով փորձում է երկրորդ ցեղասպանությունն իրականացնել: Մոնթե Մելքոնյանի անվան հաքերային խմբավորման քայլերը դրան վիրտուալ պատասխան են: «Ավելացնեմ, որ քեսաբահայերի զգալի մասը հիմա Լաթաքիայում է, հայերի շրջանում զոհերի մասին տեղեկություններ այս պահի դրությամբ չունենք, ուստի խուճապի կարիք էլ չկա: Քեսաբում մնացել են հիմնականում տարեց հայ բնակիչները»-հավելեց Անի Մարգարյանը:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 869 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar