Samsung-ը Պաշտոնապես Ներկայացրեց Galaxy S5 Սմարթֆոնը - 1 Մարտի 2014 - Status4ka.Ru
Այսօր 11.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 1 » Samsung-ը Պաշտոնապես Ներկայացրեց Galaxy S5 Սմարթֆոնը
14:08
Samsung-ը Պաշտոնապես Ներկայացրեց Galaxy S5 Սմարթֆոնը

Քիչ առաջ, Բարսելոնայում անցկացվող Mobile World Congress 2014 ցուցահանդեսի շրջանակներում, հարավկորեական Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց իր նոր առաջատար Galaxy S5 սմարթֆոնը: Նոր սմարթֆոնն իր պլաստմասե կորպուսով արտաքնապես շատ նման է իր նախորդին, սակայն այն ունի մի շարք նոր ֆունկցիաներ և հատկություններ: Այն ստացել է IP67 ստանդարտ, ինչը նշանակում է, որ նոր սարքը պաշտպանված է ջրի և փոշու ներթափանցումից: Այդ իսկ նպատակով, ստորին հատվածում գտնվող micro-USB 3.0 պորտը զինված է ջրի մուտքն արգելափակող փականով: կորպուսը եզրագծված է արծաթագույն շրջանակով, իսկ հետին պանելն ունի փոսիկավոր ձևավորում:


Ինչպես և iPhone 5S-ը, Galaxy S5-ը նույնպես ունի Home կոճակում ներկառուցված կենսաչափական սենսոր, որն օգտագործվում է սարքն ապաարգելափակելու և էլեկտրոնայյին վճարումներ հաստատելու համար: 

Samsung Galaxy S5-ի վաճառքը կմեկնարկի ապրիլի 11-ին, այն հասանելի կլինի չորս՝ charcoal black, shimmery white, electric blue և copper gold գունային տարբերակներով: Գների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 755 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar