
Սեպտեմբերի 4-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ Samsung-ը կներկայացնի Galaxy Note 3 եւ հնարավոր է, Galaxy Gear ժամացույցները: Ժամացույցը սեպտեմբերի 4-ին ներկայացնելու վերաբերյալ դեռեւս պաշտոնական հայտարարություններ չեն արվել, Samsung-ն առայժմ հայտնում է Galaxy Note 3 պաշտոնական հայտարարման մասին: Սակայն որոշ շրջանակներում տեղեկություն է ստացվել, որ կներկայացվեն նաեւ «խեալցի ժամացույցները», հաղորդում է Gazet.ru-ն: Ինպես պարզաբանում է Apsoid-ը, Galaxy Gear-ը դաստակին կրելու համար նախատեսված բավական հզոր սարքավորում է, որը տիրապետում է մի շարք տարբեր գործառույթների: Հայտնի է, որ Samsung-ի ժամացույցները կունենան 320x320 պիկսելներով 1.67'' սենսորային AMOLED էկրան: Galaxy Gear-ում կտեղադրեն նման մակարդակի սարքավորման համար բավական հզոր երկմիջուկանոց Samsung Exynos 4212 պրոցեսոր, որն ի հայտ եկավ 2011 թ.-ին: Այն տեղադրվել է քիչ թվով սարքավորումներում՝ Gaalxy Tab 3 8.0 եւ Galaxy S4 Zoom: Բացի այդ Galaxy Gear-ը կունենա 1 ԳԲ ծավալով օպերատիվ հիշողություն, թեեւ առայժմ հայտնի չ` ինչի համար է այն ծառայելու: Մյուս հատկություններից կարելի նշել նաեւ Bluetooth, Wi-Fi եւ NFC համակարգերի առկայությունը: