Samsung-ը iPhone 6-ի գովազդ է թողարկել 17:46, 22.07.2014 Տարածաշրջան: Աշխարհում Թեմա: Ինովացիա, Samsung ընկերությունը հումորային գովազդային հոլովակ է նվիրել iPhone 6-ին՝ չսպասելով Apple-ի նոր մոդելի թողարկմանը: Այդ մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Verge պորտալին: Տեսահոլովակի գլխավոր հերոսը iPhone-ի տերն է, ով ոգեւորված ընթերցում է, որ սարքի նոր մոդելը ավելի մեծ էկրան կունենա, ինչին ի պատասխան, նրա զրուցակիցը՝ Galaxy S5-ի տերը, պատասխանում է. «Դա դեռ չի՞ եղել»: Տեսանյութը ավարտվում է պատմությամբ, որ սմարթֆոնները մեծացրած էկրանով արդեն հասանելի են, եթե օգտատերերը պատրաստ են մի կողմ դնել իրենց iPhone-ները: Samsung-ը պարբերաբար ծաղրում է Apple-ին իր գովազդների օգնությամբ: Օրինակ, հուլիսի սկզբին տեսանյութ էր հայտնվել, որտեղ iPhone-ի օգտատերերը «կապված են վարդակին» iPhone-ի ցածր տարողության պատճառով: