Samsung-ի Smart TV-ներով լրտեսվում են դրանց տերերը - 20 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 20 » Samsung-ի Smart TV-ներով լրտեսվում են դրանց տերերը
17:14
Samsung-ի Smart TV-ներով լրտեսվում են դրանց տերերը

Մալթայի ReVuln ընկերությունը բացահայտել է, որ Samsung-ի «խելացի» հեռուստացույցները՝ Smart TV-ները, կարող են հաքերներին հիանալի հնարավորություն ընձեռել հետևել հեռուստացույցի տիրոջը՝ շնորհիվ դրանում առկա տեսախցիկի և բարձրախոսների։  Հաքերները, օգտագործելով այդ տեսախցիկներն ու բարձրախոսները, կարող են լրտեսել հեռուստացույցի դիմաց գտնվողներին, տեսնել ու լսել այն ամենն, ինչ նրանք ասում կամ անում են։ ReVuln -ի մասնագետները նշել են, որ նշված թերությունն առկա է հարավկորեական ընկերության թողարկած վերջին սերնդի հեռուստացույցների 11 մոդելների մեջ։  «Խելացի» հեռուստացույցներն ունեն համակարգչի գրեթե բոլոր հնարավորությունները, սակայն ավելի քիչ են պաշտպանված։  ReVuln  ընկերությունը որպես իր հայտարարության ապացույց ցուցադրել է մի տեսանյութ, որում ընկերության մասնագետները լրտեսում են Samsung-ի հեռուստացույցի միջոցով և ազատ մուտք են ձեռք բերում դեպի հեռուստացույցի կարգավորման, կառավարման համակարգերը, ալիքների ցանկը։ Անվտանգության հարցում թույլ տրված թերության պատճառով հաքերներին հասանելի են հեռուստացույցում պահված ամբողջ անձնական տեղեկությունները։  «Մենք կարող ենք վիրուսային ծրագրային ապահովում գցել հեռուստացույցի մեջ, ինչը հնարավորություն կտա ազատ մուտք ունենալ դեպի տվյալ հեռուստացույցը։ Մենք մտավախություն ունենք, որ հաքերները, օգտագործելով լրտեսման այս տարբերակը, կարող են գաղտնի և կարևոր տեղեկություններ կորզել որոշ ընկերությունների կամ անձանց մասին»,-նշել է ReVuln-ի համահիմնադիր Լուիջի Արիեման։  Samsung-ի հեռուստացույցների միջոցով լրտեսելու համար հաքերները պետք է միացված լինեն տեղային ցանցին, ուստի անչափ կարևոր է հուսալի պահել Wi Fi գաղտնաբառերը։  Նրանք, ովքեր ունեն 7500 LED LCD, 8000 LED LCD, 9000 LED LCD մոդելների հեռուստացույցներ, պետք է լուրջ վերաբերվեն իրենց անձնական տվյալների պահպանմանը կամ էլ խուսափեն հեռուստացույցի առաջ որևէ կարևոր տեղեկություն հայտնելուց կամ քննարկելուց։  Samsung-ն, իր հերթին,  հայտարարել է, որ հետաքննություն են սկսել։

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Ծրագրեր | Դիտումներ: 757 | Ավելացրեց: Anka97 | Գնահատական: 4.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar