Samsung Galaxy S6-ը դիմակայում է մուրճի հարվածներին
YouTube կայքում TechRax ալիքը վարողները նոր հետազոտություն են անցկացրել, որի շրջանակում փորձարկել են Samsung - Galaxy S6 Edge սմարթֆոնի ամրությունը: Հոլովակի հեղինակները նախ փորձել են դանակով քերծել սմարթֆոնի էկրանը, սակայն անհաջողության են մատնվել. արտաքին վնասվածքներ չեն հայտնաբերվել: Այնուհետեւ նման ճակատագրի է արժանացել սարքի պատյանը, բայց այն նույնպես դիմացել է փորձությանը: Փորձարկողներին հաջողվել է վնասել միայն կողային մետաղական շրջանակը: Հետո հերթը մուրճին է հասել: Նախ հետազոտողներից մեկը ոչ շատ մեծ բարձրությունից մուրճը գցում է սմարթֆոնի վրա, սակայն սարքը չի վնասվում: Միայն ուժեղ հարվածների արդյունքում է էկրանը կոտրվում, սակայն սարքը շարունակում է աշխատել: Ըստ RG-ի, մի քանի փորձերից հետո հետազոտողներին հաջողվում է կոտրել Samsung - Galaxy S6 Edge-ը: Մի քանի հզոր հարվածից հետո սարքը, ամեն դեպքում, անջատվում է: Կադրից դուրս հնչող ձայնը փաստում է, որ սմարթֆոնն արտասովոր ամուր է: