4 ամիս գիտնականները փորձում էին պարզել` կա արդյոք պարզ և արդյունավետ միջոց վատ տրամադրության դեմ:
Պարզ դարձավ, որ սև շոկոլադը շատ լավ է անդրադառնում խրոնիկ հոգնածությանն ու բարձրացնում է տրամադրությունը:
Դեպրեսիայով տառապող 10 հիվանդ 8 շաբաթ անընդմեջ ամեն օր կերել են 55% կակաոյի պարունակությամբ կես կտոր սև շոկոլադ: 2 շաբաթ ընդմիջումից հետո շոկոլադե թերապիան շարունակվել է, բայց այս անգամ հիվանդներին առաջարկվել է կաթնային շոկոլադ:
2 ամիս անց, առանց բացառության, բոլոր հիվանդները հայտնել են իրենց վիճակի լավացման մասին. քչացել են գլխացավերը, վերացել են դեպրեսիոն մտքերը, լավացել է տրամադրությունը, առաջացել է աշխուժություն:
Սակայն, ի տարբերություն սև շոկոլադի, կաթնայինը չի տվել ոչ մի արդյունք: Հետազոտվողների մոտ փոփոխություն չի նկատվել: