RealMadrid - 28 Դեկտեմբերի 2011 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբեր » 28 » RealMadrid
01:12
RealMadrid

Ռեալ Մադրիդ ՖԱ (իսպաներեն՝ Real Madrid Club de Fútbol, անգլերեն՝ Madrid Royal Football Club, առավել հայտնի որպես Real Madrid, Los Blancos, Los Merengues) իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է։ Ստեղծվել է 1902 թվականին, մասնակցում է Լա Լիգա- ին և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը, ունի ռեկորդային 31 հաղթանակ Լա Լիգա-ում, 17 Կոպա դել Ռեյ (արքայական գավաթ) և ռեկորդային ինը ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգագավաթ։
Ակումբն իր խաղերը անցկացնում է Սանտիագո Բերնաբեու ստադիոնում, որը գտնվում է Մադրիդում։ Դեկտեմբերի 23-ին 2000 թվականի, ՖԻՖԱ-ն Ռեալին պարգևատրեց "20-րդ դարի լավագույն ակումբ" մրցանակով։ Ռեալը ամենահաջողակ ակումբն է ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի պատմության մեջ` իր ինը Չեմպիոնների Լիգա գավաթներով և երկու ՈՒԵՖԱ-ի գավաթներով։
Ռեալը աշխարհի ամենահարուստ ակումբն (€351 միլիոն) է եկամուտի կողմից, և երկրորդ ամենաարժեքավորը, և €950 միլիոն արժեր 2008 թվականին։[1][2] Դա նաև ամենահայտնի, և ամենամեծ ֆուտբոլային ակումբներից է։
1896 թվականին ստեղծվեց Ֆուտբոլ Սքայ ֆուտբոլային ակումբը` դառնալով մադրիդյան ակումբի հիմքը: Սակայն պաշտոնական ամսաթիվը ակումբի ստեղծված համարվում է 1902 թվականի Մարտի 6-ը, երբ Պադրոս և Խուլիան Պալասիոս եղբայրների կողմից բացվեց Madrid Football Club ակումբը : 1920 թվականի հունիսի 29-ին Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII ակումբին շնորհեց Արքայական տիտղոսը, ինչը իսպաներեն հնչում է Ռեալ: Այստեղից է գալիս ակումբի անվանումը` Ռեալ Մադրիդ:
Առաջին իսկ տարիներից թիմը առաջատարների շարքերում է եղել,և արդեն 1903-ին Ռեալը դուրս է գալիս Իսպանիայի գավաթի եզրափակիչ, որտեղ սակայն պարտվում է Բիլբաոի Ատլետիկին: Մի քանի տարի անց հեղինակավոր այդ մրցանակը երկար տարիներ իր տեղը գտավ մադրիդյան ակումբում: 1905 - 1908թթ-ները Ռեալը չորս տարի անընդմեջ հաղթող ճանաչվեց Գավաթում: Իսկ երկրի առաջնությունում, որն առաջին անգամ անցկացվեց 1928 թվականին, թիմը երկու տարի շարունակ 1932-ից 1933 թվականները հաղթեց Պրիմերիայում:
[1950-ից 1980-ական թվականներ
Ռեալի վերելքը կարելի է համարել 1950-ական թվականները: 1950-ական թվականների կեսերին Եվրոպայում որոշեցին ստեղծել աշխարհամասի ֆուտբոլի ֆեդերացիա, որն կկարգավորեր ինչպես ակումբային, այնպես էլ հավաքականների մակարդակով առայնություններ: ԵՎ հենց Ռեալը դարձավ Եվրոպայի չեմպիոնների գավաթի անդրանիկ խաղարկության հաղթողը 1954-55թթ մրցաշրջանում:
Այդ ժամանակից սկսած թիմը 5 տարի շարունակ հաղթող ճանաչվեց հեղինակավոր այդ առաջնությունում: Եվրոպական հաջողություններին զուգընթաց, ակումբը նաև անպարտելի էր Իսպանիայի ներքին առաջնությունում,1954-ից մինչև1969թթ-ը նրանք 12 անգամ չեմպիոն ճանաչվեցին երկրում: Ռեալը 15 տարի անընդմեջ իրավունք ստացավ հանդես գալ Չեմպիոնների Լիգայում: Առաջին անգամ, որը դա նրանց չհաջողվեց մասնակցել Լիգային եղավ 1970թ-ը:Ռեալի անպարտելի կազմում այդ ժամանակ հանդես էին գալիս Եվրոպայի լավագույն խաղացողները` Ալֆրեդո դի Ստեֆանո (Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը 1957, 1959 ), ֆրանսիացի Ռայմոն Կոպան (1958 թվականի Ոսկե գնդակիդափնեկիր), հունգար Ֆերենց Պուշկաշը (1960 թվականի երկրորդ տեղ զբաղեցրած Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ), Ֆրանսիսկո Հենտոն: 1960-ական թվականներին թիմ տեղափոխվեցին Խոսե Սանտամարիան, Ամանսիոն, Պիրին: Երբ այս լեգենդար խաղացողները ավարտեցին իրենց կարիերան, Ռեալը կամաց-կամաց սկսեց զիջել իր դերքերը Եվրոպական ասպարեզում:
[1980-1990-ական թվականներ
Հաջորդ վերելքին ակումբի երկրպագունեչին պահանջվեց սպասել 20 տարի, երբ թիմ եկան Էմիլիո Բուտրագենո գլխավորությամբ` Միչելը, Ուգո Սանչեսը, Մանոլո Սանչեսը, Մարտին Վասկեսը և Միգել Պարդեսան: Նրանք հաղթեցին անընդմեջ ՈՒԵՖԱ-ի գավաթը (1984-ից 1986թթ) և 5 անգամ դարձան Իսպանիայի չեմպիոն: Չեմպիոնների Լիգայում 7-րդ հաղթանակի հիմքը դրեց իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն, ով ակումբ հրավիրեց Ռոբերտո Կառլոսին, Սեեդորֆին, Միյատովիչին, Շուկերին, Պանուչիին: Այս խաղացոցները Ռաուլի, Հիերոյի, Ռեդոնդոյի, Կանիսարեսի հետ միասին կազմեցին թիմի կորիզը և արդեն նոր մարզիչը գերմանացի Յուպ Հայկեսի գլխավորությամբ 1997/98թթ. մրցաշրջանում հաղթող ճանաչվեցին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում: Սակայն Պրիմերայում այդ տարի թիմը գրավեց 4-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում և Հայնկեսը հրաժարական տվեց: Նրան փոխարինեց հոլանդացի Գուս Հիդինգը: Հոլանդացին երկար ժամանակ չմարզեց Արքայական ակումբը, նա Մադրիդում մնաց մինչև 1999 թվականի փետրվար:
Մեր ժամանակներ


Ռեալ Մադրիդ 2010/11
Հիդինգի հեռանալուց հետո, թիմը սկսեց մարզել ուելսցի մասնագետ Ջոն Թոշակը, ում հեռացրեցին ակումբից այդ տարվա նոյեմբերին: Թիմը վստահեցին իսպանացի Վիսենտե Դել Բոսկեին, ով իր ֆուտբոլային կարիերայի մեծամասնությունը անցկացրել էր Ռեալում: Դել Բոսկեն Իսպանիայի առաջնությունում այդքան էլ հոջողություններ չունեցավ, 8-րդ հորիզոնականից թիմը բարձրացավ 5-րդ հորիզոնականը: Սակայն Արքայական ակումբին բերեց իր թվով 8-րդ չեմպիոնությունը Չեմպիոնների Լիգայում: Ակուբի նոր նախագահ ընտրվեց Ֆլորենտինո Պերեսը, ով որոշեց ակումբում հավաքել ֆուտբոլային «Աստղերի»: Առաջին ձեռք բերումը եղավ պորտուգալացի Լուիշ Ֆիգոն, ով թիմ տեղափոխվեց Ռեալի դարավոր մրցակից Բարսելոնից, ռեկորդային 71 մլն եվրոյով: Մեկ տարի անց ակում եկավ ֆրանսիացի Զինեդին Զիդանը, էլ ավելի մեծ տրանսֆերային գումարով` 75 մլն եվրոյով: Եվս մեկ տարի անց Մադրիդ եկան Ռոնալդոն, 2003 թվականի ամռանը Բեքհեմը, 2004թ-ին` Օուենը: Այդպիսով 2004/05թթ մրցաշրջանում միևնույն ակումբում խաղում էին միանգամից 4 ֆուտբոլիստներ, ովքեր «Ոսկե գնդակի» դափնեկիրներ էին`Ռոնալդո (1997 և 2002 Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ), Զինեդին Զիդան(1998), Լուիշ Ֆիգո(2000), Մայքլ Օուեն(2001թ): «Աստղերի» այդ բույլը սկսեցին անվանել «Գալակտիկոս»: Պերեսի 5 տարի ղեկավարելու ժամանակահատվածում Արքայական ակումբը երկու անգամ հաղթող ճանաչվեց Պրիմերայում և մեկ անգամ Չեմպիոնների Լիգայում:
Ֆլորենտինո Պերեսի հեռանալուց հետո ակումբի նոր նախագահ ընտրվեց Ռամոն Կալդերոնը: Նոր ղեկավարի գործելաոճը տարբերվում էր նախորդից: Կալդերոնի նպատակը չէր հավաքել ակումբում աստղերի, չնայած իր նախընտրական քաչոզարշավում խոստանում էր ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուին, ինչը նրա մոտ չստացվեց: Ռամոնի ղեկավարման տարիներին ակումբից հեռացան Ռոբերտո Կառլոսը, Բեքհեմը, Ռոբինիոն, Ռոնալդոն: 2009-ին Կալդերոնը հրաժարական տվեց, կապված մեծ աղմուկ հանած 2006-ի ընտրությունների կեղծելու մեջ: Նրա 4 տարիների ղեկավարման ընթացքում Ռեալը երկու անգամ չեմպիոն դարձավ Իսպանիայում և մեկ անգամ հաղթեց Իսպանիայի Սուպերգավաթում:
2009-ի հունիսի 1-ին Պերեսը նորից ստանձնեց ակուբի նախագահի պաշտոնը, ի դեպ առանց քվեարկության, քանի որ նրա բոլոր մրցակիցները հանեցին իրենց թեկնածությունը ընտրություններում: Նա սկսեց նոր «Գալակտիկոսի»ստղծումը: Առաջին քայլը, որ նա կատարեց դա Զինեդին Զիդանին իրեն խորհրդականի պաշտոնում նշանակելը եղավ: Հունիսի 9-ին երկար բանակցություններից հետո Պերեսը ձեռք բերեց իտալական «Միլանից» բրազիլացի կիսապաշտպան Կակային 68 մլն եվրոյով: Պայմանագիրը նախատեսված էր 6 տարի ժամկետով: Դա առաջին աստղային ձեռք բերումը եղավ: Հետո եղավ 2008 թվականի Աշխարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Կրիշիանու Ռոնալդուի տեղափոխությունը Արքայական ակումբ, ում համար Պերեսը վճարեց «Յունայթեդին» 80 մլն ֆունտ ստերլինգ: Հետո եկան Ռաուլ Ալբիոլը («Վալենսիայից» 15 մլն եվրո), Արբելոայի և Ալոնսոյի (երկուսն էլ «Լիվորպուլից», համապատասխանաբար 4 և 30 մլն եվրո), Բենզեմայի (Լիոնից 35 մլն եվրո) որանսֆերները: Չնայած այդ ձեռքբերումների ակումբը այդպես էլ չկարողացավ ոչ մի լուրջ մրցանակ նվաճել: 2009-10 մրցաշրջանում թիմը գրավեց 2-րդ հորիզոնականը` առաջ թողնելով «Բարսելոնին», այն դեպքում, երբ Սուպերկլասիկոյի երկու հանդիպումներում էլ նրանք պարտվեցին «Բարսային»: Չեմպիոնների Լիգայում նույնպես անհաջող հանդես եկան և 1/8 եզրափակիչից ստիպված եղան հրաժեշտ տալ առաջնությանը: Իսկ Իսպանիայի գավաթում նրանք արդեն իսկ առաջին տուրում պարտվեցին երկրի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ալկորիկոնին»: Մրցաշրջանի ավարտից հետո ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Մանուել Պելեգրինին և նշանակվեց նոր մարզիչ` պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն:


Ռեալ Մադրիդ
Նոր սկսվող մրցաշրջանից առաջ Պերեսը իր նախորդ ձեռքբերումների համեմատ ավելի համեստ գտնվեց, նա տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսեց 70 մլն եվրո և թիմ տեղափոխվեցին փորձառու պորտուգալացի պաշտպան Ռիկարդո Կարվալյոն, իսպանացիներ` Պեդրո Լեոնը և Սերխիո Կանալեսը, գերմանացիներ` Մեսուտ Օզիլը և Սամի Խեդրան, արգենտինացի Անխել Դի Մարիան: Սակայն ակումբից հեռացավ վերջին 20 տարիների խորհրդանիշ Ռաուլ Գոնսալոսը, ով տեղափոխվեց գերմանական «Շալկե-04»:
Գալակտիկոս


Գալակտիկոս
Գալակտիկոս
 Ռաուլ Գոնսալես (1994-2010)
 Ռոբեռտո Կառլոս (1996-2007)
 Լուիս Ֆիգո (2000-2005)
 Զինեդին Զիդան (2001-2006)
 Ռոնալդո (2002-2007)
 Դեվիդ Բեքհեմ (2003-2007)

Նեո Գալակտիկոս
 Կակա (2009-ից)
 Կրիշտիանու Ռոնալդու (2009-ից)
 Կարիմ Բենզեմա (2009-ից)
 Խաբի Ալոնսո (2009-ից)
 Մեզութ Օզիլ (2010-ից)
 Անխել դի Մարիա (2010-ից)
 Ֆաբիո Կոենտրաո (2011-ից)

Հայտնի ֆուտբոլիստներ
 Ալֆրեդո դի Ստեֆանո (1953-1964)
 Ֆրանցիսկո Խենտո (1953-1971)
 Հեկտոր Ռիալ (1954-1961)
 Մարկիտոս (1954-1962)
 Ֆերենց Պուշկաշ (1958-1966)
 Ամանսիո (1962-1976)
 Սանտիլլանա (1971-1988)
 Միչել (1981-1996)
 Ֆերնանդո Հիերրո (1989-2003)
 Ռաուլ Գոնսալես (1994-2010)
 Գուտի (1995-2010)
 Ստիվ Մակմանեման (1997-2003)
 Դեվիդ Բեքհեմ (2003-2007)
 Ջոնատան Վուտգեյտ (2003-2006)
 Մայկլ Օուեն (2004-2005)
 Անտոնիո Կասսանո (2006-2007)
 Ֆաբիո Կանավառո (2006-2009)
 Ռոբերտո Կառլոս (1996-2007)
 Սավիո (1997-2002)
 Ֆլավիո Կոնսեսաո (2000-2002)
 Ռոնալդո (2002-2007)
 Ռոբինյո (2005-2008)
 Ժուլիո Բապտիշտա (2005-2008)
 Սիսինյո (2005-2007)
 Մարսելո (2007-?)
 Ռիկարդո Կակա (2009-?)
 Ֆերնանդո Ռեդոնդո (1994-2000)
 Սանտիագո Սոլարի (2000-2005)
 Վալտեր Սամուել (2002-2004)  Եստեբան Կամբիասո (2004-2006)
 Ֆերնանդո Գագո (2006-?)
 Գոնսալո Իգուաին (2007-?)
 Խավյեր Սավիոլա (2007-2009)
 Եզեկիլ Գարայ (2009-?)
 Անխել դի Մարիա (2010-?)
 Քրիստան Կարամբեու (1998-2001)
 Նիկոլյա Անելյկա (1999-2000)
 Կլոդ Մակելելե (2000-2003)
 Զինեդին Զիդան (2001-2006)
 Լասսանա Դիարրա (2009-?)
 Կարիմ Բենզեմա (2009-?)

Առաջնություններ
Հայրենական
 Լա Լիգա[3]
Շահողներ (31 - ռեկորդ): 1931–32, 1932–33, 1953–54, 1954–55, 1956–57, 1957–58, 1960–61, 1961–62, 1962–63, 1963–64, 1964–65, 1966–67, 1967–68, 1968–69, 1971–72, 1974–75, 1975–76, 1977–78, 1978–79, 1979–80, 1985–86, 1986–87, 1987–88, 1988–89, 1989–90, 1994–95, 1996–97,2000–01, 2002–03, 2006–07, 2007–08
Երկրորդ տեղ (20): 1928-29, 1933-34, 1934-35, 1935-36, 1941-42, 1944-45, 1958-59, 1959-60, 1965-66, 1980-81, 1982-83, 1983-84, 1991-92, 1992-93, 1998-99, 2004-05, 2005-06, 2008-09, 2009-10, 2010-11
 Կոպա դել Ռեյ
Շահողներ (18): 1904–05, 1905–06, 1906–07, 1907–08, 1916–17, 1933–34, 1935–36, 1945–46, 1946–47, 1961–62, 1969–70, 1973–74, 1974–75, 1979–80, 1981–82, 1988–89, 1992–93,2010–11
Երկրորդ տեղ (19): 1902-03, 1915-16, 1917-18, 1923-24, 1928-29, 1929-30, 1932-33, 1939-40, 1942-43, 1957-58, 1959-60, 1960-61, 1967-68, 1978-79, 1982-83, 1989-90, 1991-92, 2001-02, 2003-04
 Սուպերկոպա դե Իսպանիա
Շահողներ (7): 1988, 1989*, 1990, 1993, 1997, 2001, 2003
Երկրորդ տեղ (3): 1982, 1995, 2007
(* Հաղթել են Կոպա դել Ռեյ և Լա Լիգա)
 Կոպա դե լա Լիգա
Հաղթողներ (1): 1984–85
Երկրորդ տեղ (1): 1982-83
Եվրոպական
 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա[4]
Հաղթողներ (9 - record): 1955–56*, 1956–57, 1957–58, 1958–59, 1959–60, 1965–66, 1997–98, 1999–00, 2001–02.
Երկրորդ տեղ (3): 1961-62, 1963-64, 1980-81
(* Առաջին անգամ հաղթողներ)
 Ինտերկոնտինենտալ գավաթ[5]
Շահողներ (3): 1960, 1998, 2002
Երկրորդ տեղ (2): 1966, 2000
 ՈւԵՖԱ գավաթ
Շահողներ (2): 1984–85, 1985–86
 ՈւԵՖԱ գավաթակիրների գավաթ
Երկրորդ տեղ (2): 1970-71, 1982-83
 ՈւԵՖԱ սուպերգավաթ
Շահողներ (1): 2002
Երկրորդ տեղ (2): 1998, 2000
Ռեալ Մադրիդ ՖԱ


Ամբողջական անուն Real Madrid Club de Fútbol
Ավել անուն(ներ) "Los Vikingos "(Վիկինգները)
"Los Blancos" (Ճերմակները)
"Los Merengues" (Մերինգեները)
Համառոտ անուն Ռեալ Մադրիդ ՖԱ
Գույներ Սև - ճերմակ
Հիմնադրում 1902

Մարզադաշտ Սանտիագո Բերնաբեու,
Մադրիդ

Ընդունակություն 80,354
Նախագահ Ֆլորենտինո Պերես

Մարզիչ Ժոզե Մոուրինյո

Կայք http://www.realmadrid.com/

Լիգա Լա Լիգա

2010-11
Լա Լիգա, 2

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1079 | Ավելացրեց: Axvan15 | Գնահատական: 2.7/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 NAZO • 22:01, 16.04.2012
xd xd xd xd xd xd xd xd xd xd xd xd xd xd xd xd xd xd xd xd xd xd 5 5 5 5 5 5 5 5 5 5 5 5 5 5 5 5 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 8 8 8 8 8 8 8 8 8 6 6 6 6
ComForm">
avatar