Ռոնալդո Նազարիո դե Լիման մեկնաբանել է «Ռեալ»-«Բավարիա» առաջիկա կիսաեզրափակիչը. «Ռեալը» բարձր մակարդակի խաղ է ցուցադրում: Չնայած մրցակիցը «Բավարիան» է, ու շատ բարդ հանդիպում է ստացվելու, կարծում եմ՝ «Ռեալն» ավելի ուժեղ է ու կհասնի եզրափակիչ»:
«Ռեալի» բրազիլացի լեգենդը նաև գովել է Ժոզե Մոուրինյոյին. «Նա հաղթողի մտածելակերպ ունի և դա իր ֆուտբոլիստներին փոխանցելու մեծ տաղանդ: Նրա շնորհիվ «Ռեալը» վերածվել է հզոր թիմի, որը ընդունակ է հաղթել ցանկացած մրցաշար»:
Ռոնալդոն հույս ունի, որ Մոուրինյոն կշարունակի մարզել «Ռեալը». «Կարծում եմ՝ կմնա «Ռեալում»: Դժվար թե հեռանա, համենայնդեպս, մինչև չհասնի իր բոլոր նպատակներին, չի գնա»:
Եվ բնականաբար, Ռոնալդոն կարծում է, որ ՉԼ-ի եզրափակչում ուժերը չափելու են «Ռեալն» ու «Բարսելոնան». «Իսպանիան տետեսական ճգնաժամի մեջ է, բայց դա չի խանգարում, որ իր երկու գրանդ ակումբները բոլորից վեր լինեն: Եզրափակչում այս երկու թիմերին ենք տեսնելու»: