ՌոմանԾիկ :) - 17 Հունվարի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 17 » ՌոմանԾիկ :)
14:52
ՌոմանԾիկ :)
  
Բազմաթիվ հայերի կարծիքով ռոմանտիկան դա գեղեցիկ միջավայրն է, որը զուգընկերոջ կողմից որակվում է որպես ռոմանտիկա: Շտապեմ տեղեկացնել, որ ռոմանտիկան դա հոգեվիճակ է:
   Ռոմանտիկան դա մարդու ունակությունն է ամենինչի մեջ տեսնել գեղեցկություն, լինել իդեալիստ: Ռոմանտիկ մարդը նստում է իր սիրած այգում մենակ և զմայլվում մայրամուտով: Ռոմանտիկ մարդը զգում է շրջապատող միջավայրը, տեսնում դրա գեղեցկությունը, յուրօրինակությունը և կատարելությունը: Վերջին  դարաշրջանումմարդը շատ է հեռվացել բնությունից: Մարդը բնությունը դիտարկում է որպե թշնամի, այնինչ մարդը իսկզբանե բնությն մի մասնիկն է: Սիրե'ք բնությունը, չէ որ նա այնքան գեղեցիկ է: Ես ռոմանտիկ եմ և դա շատերը գիտեն:

    Նկատել եմ, որ շատ մարդիկ ապրում են այսօրվա և վաղվա օրով: Երբ հարցնում եմ մարդկանց, թե որն է նրանց երազանքը, մեծամասնությունը պատասխանում է ինձ.
-Դե ախպեր մի հատ թույն մաշնա, մի հատ սիրուն կնիԳ, մի հատ էլ կոառտիռ (խոսքը բնակարանի մասին է):
Ես շատ եմ ցավում, որ այսօվա մարդիկ ապրում եմ նյութականացված արժեքներով, բայց լավ, ոչինչ, թող  ապրեն....հարցը նրանում է , որ այդքան մեծ ախորժակ ունենալով հանդերձ չ մի քայլ չեն անում իրենց <<երազանքին>> հասնելու համար: Դրա փոխարեն դուք կարող եք գտնել նրանց օրնիբուն քուչեն (կներեք բառիս համար) լռված: Նրանք հավաքվում են և լուծում այնպիսի հարցեր, ինչպիսիք են ԵՍԻՄԻՆՉ ԵՍԻՄԻՆՉՅԱՆԻ գլուխ ջարդել և հանգիստ պարկում են քնելու: Զզվելի է: Մոտեցե'ք մի անգամ նրանց և հարցրեք, թեդ ինչ է ռոմանտիկան? Ես վստահ եմ, որ նրանք ձեզ կպատախանեն.
-Դե ախպեր, խոսքի, ծաղիկներ, փափուկ խաղալիք ու ընթրիք մոմերի լույսի տակ:

   Լավ չշեղվեմ թեմայից: Ես ռոմանտիկ եմ: Ես երազող եմ: Ու ցանկանում եմ բոլորին, որպեսզի իրենց կյանքում գոնե մեկ անգամ լինեն ռոմանտիկ հոգեվիճակում:
   Ավելացնմ, որ ռոմանտիկ մարդու տրամադրություն միշտ ստեղժգործ ա: Գնահատե'ք Ձեր շրջապատի ռոմանտիկներին:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 2209 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar