Ռոստելեկոմը կրկնապատկում է Ինտերնետի արագությունը գիշերային ժամերին - 5 Մարտի 2014 - Status4ka.Ru
Այսօր 11.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 5 » Ռոստելեկոմը կրկնապատկում է Ինտերնետի արագությունը գիշերային ժամերին
20:37
Ռոստելեկոմը կրկնապատկում է Ինտերնետի արագությունը գիշերային ժամերին

Ռոստելեկոմը, ընդառաջ գնալով բազմաթիվ բաժանորդների առաջարկներին եւ ցանկություններին, կրկնապատկում է Ինտերնետի արագությունը գիշերային ժամերին՝ էլ ավելի հասանելի դարձնելով գերարագ ինտերնետը գարնանային ամիսներին: Մինչեւ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Ինտերնետի 10 Մբ/վ, 14 Մբ/վ եւ 17 Մբ/վ արագությամբ սակագնային փաթեթների բոլոր բաժանորդների մոտ գիշերային ժամերին (01:00-09:00) Ինտերնետի արագությունը կկրկնապատկվի՝ դառնալով համապատասխանաբար 20 Մբ/վ, 28 Մբ/վ եւ 34 Մբ/վ:


22 Մբ/վ եւ 33 Մբ/վ Ինտերնետի արագությամբ Տրիո կոնստրուկտոր սակագնային փաթեթների բոլոր բաժանորդները նույնպես ակցիայի շրջանակներում կստանան կրկնակի արագություն գիշերային ժամերին՝ համապատասխանաբար 44 Մբ/վ եւ 66 Մբ/վ:  Ռոստելեկոմը կարեւորում է իր բաժանորդների կարծիքը՝ մշտապես հասանելի դարձնելով որակյալ ծառայություններն ու նոր հնարավորությունները ոչ միայն նոր, այլեւ գործող բաժանորդներին:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 540 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar