Քրիստոս հարյավ ի մեռելոց - 30 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 30 » Քրիստոս հարյավ ի մեռելոց
23:36
Քրիստոս հարյավ ի մեռելոց

Այսօր քրիստոնյաները նշում են Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը: Տոնվում է Հիսուս Քրիստոսի հաղթանակը մահվան դեմ, ով աշխարհ եկավ մարդկանց մեղքերի համար, սակայն չարչարվեց ու խաչվեց նույն մարդկանց կողմից: Ի ուրախություն բոլորիս Քրիստոսը հաղթեց նաև մահին և հարություն առավ մեռելներից, որի միջոցով հարության հնարավորություն տրվեց յուրաքանչյուր մարդու: Այս տոնը ուրախության տոն է, քանի որ Քրիստոս հաղթեց մարդկությանը անհաղթահարելի թվացող ամենամեծ իրողությանը՝ մահին: Ամբողջ Քրիստոնեական հավատքը հիմնված է հենց Քրիստոսի հարության հավատքի վրա: Առանց հարության հավատքի քրիստոնեությունը իմաստ չունի: Ուրեմն եթե չենք հավատում Քրիստոսի հարությանը ու հարության հույս ու հավատք չունենք, ապա զուր չկոչենք մեզ քրիստոնյաներ: Քանի որ Պողոս առաքյալը իր թղթերից մեկում ասում է՝

14.Եւ եթէ Քրիստոս յարութիւն չի առել, ի զուր է մեր քարոզութիւնը, ի զուր է եւ ձեր հաւատը։ 15Եւ Աստծու սուտ վկաները եղած կը լինենք, քանի որ Աստծու մասին վկայեցինք, թէ յարութիւն տուեց Քրիստոսին. արդարեւ, եթէ յարութիւն չառնէին մեռելները, նրան յարութիւն չէր տայ։
16Իսկ եթէ մեռելները յարութիւն չեն առնում, ապա Քրիստոս էլ յարութիւն չի առել։
17Եւ եթէ Քրիստոս յարութիւն չի առել, ի զուր է ձեր հաւատը. եւ տակաւին նոյն մեղքերի մէջ էք։
18Իսկ արդ, նրանք, որ ննջեցին ի Քրիստոս, կորա՞ն արդեօք։
19Եթէ միայն այս կեանքի համար ենք յոյս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ։ 20Բայց արդ, մեռելներից յարութիւն է առել Քրիստոս՝ ննջեցեալների առաջին պտուղը. 21քանզի մի մարդով մահ եղաւ եւ մի մարդով՝ մեռելների յարութիւն։
22Ինչպէս Ադամով բոլորը մեռնում են, նոյնպէս եւ Քրիստոսով ամէնքը պիտի կենդանանան:

Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է հարութիունը Քրիստոսի։

 

Դիտումներ: 1062 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/9
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 SRTIK2012 • 13:05, 01.04.2013
MEZ EV DZEZ MEC AVETIS love2 smaili_10 smaili_11
ComForm">
avatar