Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս - 6 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 6 » Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս
11:42
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս

Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ Աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի ծննդյան և մկրտության միջոցով հաստատված երկու Աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին՝ հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ:

Հունվարի 6-ի առավոտյան, մատուցվում է Սբ. Պատարագ, որից հետո՝ կատարվում է Ջրօրհնեք՝ Հիսուսի մկրտությունը՝ (ըստ ժողովրդի՝ խաչը ջուրն են գցում): Հիսուս ջուրն օրհնեց իր մկրտությամբ: Պատարագիչը սուրբ Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն, ժողովուրդն այդ ջրից տուն է տանում, որպես բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն՝ ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը:

Սուրբ Ծննդյան օրը միմյանց պետք է ողջունել հետևյալ խոսքերով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս», որին ի պատասխան պետք է ասել՝ «Օրհնեալ է հայտնությունը Քրիստոսի»:

Հունվարի 6-ին հաջորդող օրը՝ հունվարի 7-ին, մեռելոց է, հիշատակի օր: Եկեղեցիներում մատուցվող պատարագից հետո պետք է այցելել հարազատների և մտերիմների գերեզմաններ:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ...

 

Դիտումներ: 897 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.7/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 Aylus • 14:22, 06.01.2013
մեզ և ձեզ մեծ ավետիս
ComForm">
avatar