Քունը՝ գեղեցկության միջոց - 13 Մայիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 13 » Քունը՝ գեղեցկության միջոց
19:03
Քունը՝ գեղեցկության միջոց

Յուրաքնչյուր կին գիտե, որ բավական է անցկացնել անքուն գիշեր՝ դեմքը երկարում է, աչքերի տակ հայտնվում են կապույտ շրջաններ, աչքերը խամրած են, կնճիռները ավելի տեսանելի: Գիտնականները, ովքեր հետազոտում են քնի ազդեցությունը մարդու առողջության վրա, մշակել են 10 հասարակ կանոն, որոնց պետք է հետևի յուրաքանչյուր կին, ով ցանկանում է գեղեցիկ լինել: Ամենալավ կարելի է հանգստանալ գիշերը Գիշերը բնությունը դանդաղեցնում է իր կյանքի ռիթմը, այդ պատճառով օրգանիզմի համար ամենալավ հանգիստը գիշերն է: Այդ ընթացքում նրանում ծնվում են նոր հյուսվածքներ և տեղի է ունենում վնասակար նյութերի արտանետում: Միջինը՝ 8 ժամ Մեծահասակ մարդու օրգանիզմը միջինում կարիք է ունենում 8-ժամյա հանգստի: Այդ 8 ժամերի ընթացքում քունը պետք է լինի անխափան, քանի որ իրական հանգիստը սկսում է քնելուց մի քանի ժամ անց: Թեթևացում քնից առաջ Քնելուց առաջ փորձեք ազատվել հոգսերներից, մտածմունքներից, մի կարդացեք հուզիչ գրքեր և մի նայեք նույնպիսի ֆիլմեր․ սովորաբար դա ծանրաբեռնում է ենթագիտակցությունը և նպաստում է վատ երազներ տեսնելուն: Քիչ կալորեաներ՝ քնելուց առաջ Երեկոյան պետք է խուսափել շատ սնվելուց: Քնի ժամանակ օրգանիզմը քիչ էներգիա է ծախսում, այդ պատճառով սնուցող նյութերը չեն բերում մկանների վերականգմանը, այլ դառնում են ավելորդ ճարպային կուտակումներ: Նյութափոխանակությունը բերում է արյան հոսքի դեպի որովայն, և ստամոքսն աշխատում է՝ խանգարելով նյարդային համակարգին: Խորհուրդ է տրվում ընթրել քնելուց մի քանի ժամ առաջ և ընդունել թեթև սնունդ կամ, օրինակ, խմել թարմ կաթ:

Ամբողջական խավարում Քնեք մթության մեջ: Ցանկալի է, որ ննջասենյակի պատերը բաց գույնի չլինեն: Կատարյալ ջերմաստիճան Ննջասենյակում կատարյալ ջերմաստիճանը մոտավորապես 20 աստիճանն է: Դրանից ցածր կամ բարձր ջերմաստիճանը դառնում է անհանգիստ քնի պատճառ: Բավականին թարմ օդ Լավ օդափոխված սենյակում մարդն ավելի առողջ քուն է ունենում: Այդ պատճառով լավ եղանակին քնեք բաց պատուհաններով, իսկ վատ եղանակին՝ լավ օդափոխեք սենյակը: Քնեք ուղիղ անկողնում Անկողինը պետք է ուղիղ լինի: Բարձր բարձերը և չափազանց փափուկ ներքնակները հանգեցնում են ողնաշարի ծռմանը, ինչ մարմնին խանգարում է թուլանալ: 

Քնաբեր՝ միայն ծայրահեղ դեպքում Քնաբերի պարբերական ընդունումը ժամանակի ընթացքում վատ է անդրադառնում նյարդային համակարգի վրա: Քնաբեր ընդունող մարդը հազվադեպ է առույգ արթնանում: Եվ… սիրած տղամարդը Գիտնականները ապացուցել են, որ սիրահարված կինը ավելի առողջ քուն է ունենում:

 

 


 Աղբյուր` LADYNEWS.am

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 521 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar