Քո կարիքն ունեմ - 30 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 30 » Քո կարիքն ունեմ
19:43
Քո կարիքն ունեմ

-Ո՞նց ես:
-Նորմալ, լավ, դու՞ ոնց ես, Մարի:
-Լավ… Զանգել էի, որ ուղղակի ձայնդ լսեմ: Կարոտել էի:
-Ինչու՞ չեմ հավատում: Որտե՞ղ ես:
-Դրսում: Տնից դուրս եմ եկել…
-Նստիր մեքենա ու զանգիր ինձ:
-Լավ…

Գիտե՞ս` ժամանակը մեր լավագույն ընկերն է: Նա ցույց է տալիս մեզ, թե ուր ենք գնում և ում մոտ: Իմ ժամանակն ինձ քեզ մոտ է բերել: Ես արդեն որերորդ անգամ գլխիկոր սողացի քեզ մոտ, որ սավառնեմ քեզ հետ: Ես սավառնել եմ ուզում: Ես ուզում եմ կողքիդ լինել` ինչ էլ պատահի և ինչպես միշտ երազում եմ, որ գրկես ինձ ու ասես` կսպանեմ, եթե մի անգամ էլ հեռանաս: Ուզում եմ, որ իսկապես սպանես, եթե մի անգամ էլ հեռացա: Մեր երեխաները պետք է քո աչքերն ունենան` մեծ, գեղեցիկ, երկար թարթիչներով: Մեր երեխաները պետք է քո նման բարի լինեն, նրանք պետք է քո նման ներել կարողանան, երջանկացնել կարողանան: Իսկ ինձնի՞ց: Չգիտեմ, թերևս ոչինչ: Ես նրանց տալու ոչինչ չունեմ: Ես միայն ցանկանում եմ կողքիդ մեծանալ: Այս կյանքն այնքան բարդ ու դաժան է. ես վախենում եմ միայնակ լինելուց: Միայնակ չեմ դիմանա: Քո կարիքն ունեմ: Ժամանակը մեզ տրվում է` հասկանալու, թե ինչ ենք ուզում և ինչու: Ես կրկին անգամ հասկացա և այս անգամ համոզվեցի, որ երազում եմ մեր երջանկության մասին: Քո կողքին ապահով է, ջերմ, սիրելի: Այդպես էլ պետք է լիներ, պարզապես երբեմն երջանկության չափաբաժինն այնքան մեծ է լինում, որ չենք դիմանում, հակառակվում ենք, որովհետև սովոր չենք լինում այդչափ գեղեցկության: Գուցե արժանի չեմ, հիմա արժանի չեմ, բայց ես այնքան եմ… Տես` անգամ մատներս չեն համարձակվում գրել, բայց համոզված եմ` դու հասկանում ես ինձ: Ես…

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 818 | Ավելացրեց: NaZ | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar