Քո երազի հետ տիեզերք հասիր. - 26 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 26 » Քո երազի հետ տիեզերք հասիր.
15:40
Քո երազի հետ տիեզերք հասիր.

Սիրի'ր. ինչպես երբեք ու ոչ ոքի: Սիրիր այնպես, որ սրտիդ զարկերի արագությունը սիրուցդ միլիոնապատկվի: Սիրի'ր առանց վախենալու:
Բարձրաձայնի'ր, գոռա', ասա', որ սիրում ես, քանի դեռ ուշ չէ: Թույլ տուր հոգուդ ուրախանալ ու ցնծալ: Թույլ տուր շրթունքներիդ ժպիտ կազմել, թող աչքերդ այլևս ուրախություն խոսեն` արցունքների փոխարեն: Ձեռքերդ բարձրացրու' դեպի երկինք, խորը շունչ քաշի'ր, փակի'ր աչքերդ ու
զգա', թե ինչպես է պտտվում մոլորակը: Բարևի'ր արևին, նայի'ր վարդ ագ ունված ամպերին, մի պահ մտքումդ փարվի'ր բամբակե փափկությանն ու
ժպտա: Բոլորից անկախ, բոլորից հեռու, բոլորից ազատ, գեղեցիկ ու իմաստուն:

Քեզ վիճակվել է ապրել, ուրեմն ապրիր արժանի: Մի' կորցրու և ոչ մի վայրկյան: Ուղղակի ժպտա', ապրի'ր ու զգա' ամեն լավը: Գունավորվի'ր, գունավորի'ր, ոչնչացրու' ցանկացած չսիրելի գույն: Փրկի'ր կյանքդ սև ու սպիտակից: Ներկի'ր ամեն ինչ, սկսած քեզանից: Որքա~ն շատ են գույները, տե'ս, դու կարող ես ներկել ցանկացած գույնով,
վերցրու' բոլոր ուրախ ու սիրելի գույները, ներկի'ր: Չէ', մի' վախեցիր: Բռնի'ր համարձակության  ձեռքը, կա'նգ առ, գրկի'ր երջանկությանը, տեղ տուր թևերիդ, որ խելահեղ կրքով ճախրես ազատ, սրտիդ լսիր, քեզ հավատա, փարվի'ր գեղեցկությանն ու մի վախեցիր: Շնչի'ր ազատությունն ու թույլ տուր խենթությանը, որ ուղեկցի քեզ: Խեղդի'ր վախին, ազատվի'ր հին կապանքներից, մոռացի'ր նախկինում արած բոլոր օրենքներդ, ների'ր քեզ ու բոլորին, սիրի'ր քեզ ու բոլորին: Դու խենթ ես ու քաջ, անվեհեր: Տեղ տուր խենթ երազանքներիդ, մի սարսափիր երազներիցդ, երազիր ու մի վախեցիր ցանկանալ անկարելին, անհնարինը: Ուժեղ կամեցի'ր, հավատա' երազիդ: Երազի'ր. քո երազի հետ տիեզերք հասիր: Հավատա', վստահի'ր, սիրի'ր, ուրախացի'ր, ցնծա', ճախրի'ր: Ճայացի'ր մի պահ, ճախրի'ր անսահման երազներիդ գունավոր երկինքներով: Լուսավորվի'ր, լուսավորի'ր: Նկարի'ր պայծառ արևը քո գիշերներում: Մոռացի'ր ամեն ինչ ու ամենքին: Փարվի'ր անսահմանությանն ու ցատկիր երջանկությունից: Խեղդի'ր, մոռացի'ր կասկածանքին, անտարբերությանը, վախկոտությանն ու ալարկոտությանը: Խենթ ծովում սիրո ալեկոծվի'ր, խենթացի'ր, հպարտացի'ր: Սիրի'ր ու երազի'ր.. առանց վախենալու, ինչպես երբեք ու ոչ ոքի: Երազի'ր, մի' վախեցիր ճախրել երազներիդ հետ, հասի'ր նրանց հետ տիեզերք: Մի վախեցի'ր ..

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 841 | Ավելացրեց: NaZ | Գնահատական: 5.0/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 AnnaRM • 18:02, 26.06.2012
ayoooooooooo 9 9 9 9 apis
avatar
2 NaZ • 10:34, 27.06.2012
oyyyyyyyyyyyyyy mersi Anssssssssssssssssssss 9 9 9 9 9
ComForm">
avatar