ՀԱՐՑ: Մայրիկս երիտասարդ տարիներին ունեցել է վառ արտահայտված ֆոտոդերմիտ: Իմ մաշկի որակը նույնն է: Կա՞, արդյոք, որևէ միջոց արևային ալերգիայից պաշտպանվելու համար. մշտապես ստվերում մնալ ինձ չի հաջողվում:
ՊԱՏԱՍԽԱՆ: Ֆոտոդերմիտը մաշկի գերզգայունությունն է ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ: Այս հիվանդությունը կարող է նաև կապված լինել պիգմենտային փոխանակության խախտումների, հիպո- և ավիտամինոզի, էնդոկրին համակարգի խնդիրների հետ: Արտահայտվում է այտուցների, ցանի ու կարմրության տեսքով: Հաշվի առնելով ժառանգականությունը` նման խնդիրներից խուսափելու համար աշխատիր ժամը 12:00-16:00 հատվածում արևի տակ չմնալ: Ցանկացած եղանակին (անգամ՝ անձրևոտ ու ամպամած) դեմքիդ քսիր արևապաշտպան քսուք:Ի դեպ, նկատի ունեցիր, որ որոշ դեղեր, մասնավորապես՝ հակաբորբոքային միջոցները, սուլֆանիլամիդները և մի շարք հորմոնային հակաբեղմնավորիչ միջոցներ, ուժեղացնում են մաշկի զգայունությունն ուլտրամանուշակագույն ճառագայթների հանդեպ: Դա նույնպես կարող է ալերգիայի պատճառ դառնալ:Որպես մխիթարություն կարող եմ ասել, որ ժամանակի ընթացքում նման խնդիրներն անցնում են. մաշկը տարիների հետ կոպտանում է, մելանինի քանակը մեծանում է, իսկ արևի հանդեպ զգայունությունը` փոքրանում:
Իրինա Զալեմ, բժշկ. գիտ. թեկն