Քննարկվել է համակարգչային հայատառ ստեղնաշարերի ստեղծման հարցը - 18 Ապրիլի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 18 » Քննարկվել է համակարգչային հայատառ ստեղնաշարերի ստեղծման հարցը
16:53
Քննարկվել է համակարգչային հայատառ ստեղնաշարերի ստեղծման հարցը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը: ՏՏԶԱԽ նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին հաշվետվությունը հաստատելուց հետո սկսվել է օրակարգային հարցերի քննարկումը:Խորհուրդն անդրադարձել է հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրներին և հնարավոր լուծումներին: Առաջարկվել է ներկայացնել ոլորտի ենթակառուցվածքների զարգացման նոր մեխանիզմներ և այդ համատեքստում վերացնել օրենսդրությունում առկա բացերը: Այնուհետև քննարկվել են պետական գնումների և մրցույթների ոլորտում առկա խնդիրները: Առաջարկվել է ստեղծել միասնական վեբ-կայք, որտեղ ներկայացված կլինեն բոլոր մրցույթները, դրանց մասնակիցների ցանկը և արդյունքները:Անդրադարձ է կատարվել նաև բուհերում ուսումնական գործընթացները նորագույն ծրագրային միջոցներով զինելու հարցին: Առաջարկվել է լոկալ Վիքի համակարգի միջոցով մշակել ինտերնետային ուսումնական հանրագիտարան, որը հնարավոր կլինի կիրառել բուհերի ուսումնական գործընթացում: Արդեն իսկ մշակվել է դպրոցական փորձնական հանրագիտարան՝ ներկայացված երկաչափություն առարկայի սահմաններում: Հանձնարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ քննարկել առաջարկությունը և տալ եզրակացություն: Օրակարգային հաջորդ հարցով քննարկվել է համակարգչային հայատառ ստեղնաշարերի ստեղծման հարցը:Տեղեկացվել է, որ ներկայում համակարգիչներ և համակարգչային սարքավորումներ արտադրող առաջատար որոշ ընկերություններ հանդես են գալիս համակարգչային հայատառ ստեղնաշար արտադրելու նախաձեռնությամբ: Հաշվի առնելով այն, որ համակարգչային հայատառ ստեղնաշարն ունենալու է երկլեզու՝ հայերեն և անգլերեն ստեղներ, որոնք օգտագործվում են զուգահեռաբար, ուստի արտադրողների հետ հետագա բանակցությունների համար անհրաժեշտ է ընտրել տառերի դասավորության Armenian Typewriter կամ Armenian Phonetic տարբերակներից մեկը:Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին հարցի շուրջ ձևավորել միասնական մոտեցում՝ արտադրողների հետ պայմանավորվածություն ձեռք բերելու համար: Ներկայացվել է նաև 2012 թ. նախատեսվող ՏՀՏ միջոցառումների ցանկը: Նշվել է, որ դրանց թվում առկա են համաշխարհային նշանակություն ունեցող միջոցառումների ծրագրեր, որոնց կմասնակցեն աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 646 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 Մուտքանուն • 18:42, 18.04.2012
LAV KLINER
avatar
2 Lauanny • 21:51, 16.05.2012
I'm impressed! You've managed the almost ipmsosible.
ComForm">
avatar