Քիմ Քարդաշյանի մայրը Քանյե Ուեսթից տաս միլիոն դոլարի ապահովագրություն է պահանջում... - 12 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 14.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 12 » Քիմ Քարդաշյանի մայրը Քանյե Ուեսթից տաս միլիոն դոլարի ապահովագրություն է պահանջում...
17:17
Քիմ Քարդաշյանի մայրը Քանյե Ուեսթից տաս միլիոն դոլարի ապահովագրություն է պահանջում...

Հայկական արմատներով բարձրաշխարհիկ կին Քիմ Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջեները, դստեր զուգընկերոջից՝ ռեպեր Քանյե Ուեսթից պահանջել է, որ նա իր կյանքն ապահովագրի տաս միլիոն դոլարով։
«Քրիսը Քիմին ու Քանյեին տեղյակ է պահել, թե սպասում է, որ ռեպերն իր կյանքն ապահովագրի պատկառելի գումարով՝ առաջին շահառու նշելով զույգի ապագա երեխային, իսկ երկրորդ՝ Քիմ Քարդաշյանին։ Ռեպերն ուսումնասիրելիս է եղել ապահովագրության հարցը, երբ միջամտել է Քրիսը։ Քանյեն միանգամայն առողջ է, սակայն շատ է ճամփորդում, ինքնաթիռով թռչում եւ հաճախ ելույթ է ունենում ոչ այնքան անվտանգ տեղերում։ Դա անհանգստացնում է Քրիսին», - Radar Online հրատարակությանը հաղորդել է անանուն աղբյուրը։
Քիմը նույնպես պատրաստվում է ապահովագրել իր կյանքը երեխայի օգտին։

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Աստղային Սկանդալ | Դիտումներ: 572 | Ավելացրեց: SHuSHok | Գնահատական: 4.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar