Քիմ Քարդաշյան. «Ես վերականգնել եմ իմ նախկին կազմվածքը» - 12 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 12 » Քիմ Քարդաշյան. «Ես վերականգնել եմ իմ նախկին կազմվածքը»
14:31
Քիմ Քարդաշյան. «Ես վերականգնել եմ իմ նախկին կազմվածքը»

 Քիմ Քարդաշյանը հայտնվել է Us Weekly պարբերականի նոր համարի շապիկին սպիտակ բիկինիով` հետևյալ խորագրով.«Ես վերականգնել եմ իմ նախկին կազմվածքը` առանց վիրահատական միջամտության»:  33-ամյա Քիմը Us Weekly-ի համար լուսանկարվել է սպիտակ լողազգեստով նոյեմբերի 30-ին: Ծննդաբերությունից հետո կես տարի անց նրան հաջողվել է նիհարել 25 կիլոգրամ: Պարբերականի աղբյուրը գրում է. «Քիմը կրկին վստահ է իր ուժերին: Նա իսկապես շատ է աշխատել իր մարմնի վրա»:  Ավելի վաղ Քարդաշյանը բացահայտել է նիհարելու գաղտնիքը: Նրա խոսքով, ինքը օգտվել է Ատկինսի դիետայի կանոններից, որոնք ենթադրում են կտրականապես սահմանափակել ածխաջրածնի օգտագործումը: Քիմին չի վախեցրել բժիշկների նախազգուշացումը, որ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ երիկամների վրա: Բացի այդ, Քարդաշյանը գրեթե ամեն օր զբաղվում է ֆիտնեսով:  Այնուամենայնիվ, Քիմը դեռ դժգոհ է իր արտաքին տեսքից: Նրա նպատակն է հասնել կազմվածքի զրոյական չափսերի: «Now» պարբերական աղբյուրը պատմել է. «Նա օրեկան օգտագործում է մոտ հազար կալորիա և խմում թեյ: Քիմն ամեն օր արթնանում է առավոտյան ժամը 5-ին, որպեսզի մարզվի: Ավելին, նա ցերեկը մեկ ժամ զբաղվում է ֆիտնեսով»:  Քիմ Քարդաշյանը պահպանել է օրվա ռեժիմը անգամ ամուսնու` Քանյե Ուեստի հետ շրջագայության ժամանակ: Քիմը իր հետ շրջագայության է տարել նաև մարզիչին ու խոհարարին, որպեսզի վերջիններս նրա համար պատրաստի ածխաջրածնից զերծ սնունդ:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 614 | Ավելացրեց: LIDOK | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar