Քաշը քչացնելու, նիհարելու գաղտնիքը - 28 Դեկտեմբերի 2011 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբեր » 28 » Քաշը քչացնելու, նիհարելու գաղտնիքը
22:21
Քաշը քչացնելու, նիհարելու գաղտնիքը
  1. Վերջին տարիներին կանանց գլխավոր խնդիրներից է դարձել նիհարելը:Այդ իսկ պատճառով ես որոշեցի գրեմ նիհարելու գաղտնիքներից մեկը:
  2. Այն մարդիկ, որոնք ցանկանում են անձնական քաշը քչացնել առանց կոշտ սննդակարգի անցնելու, սովամահ լինելու, կարող են դա շատ հեշտ անել, պարզապես անհրաժեշտ է ճաշին մի փոքր ավեի քիչ սնունդ վերցնել: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
  3. Փորձը ցույց է տվել, որ ավելի թեթև ճաշը մարդուն քաղցած չի թողել, և մարմինն իր վրա չի զգացել որոշակի կալորիաների պակասը: Արդյունքում` հնարավոր է եղել օրական հրաժարվել 250 կալորիա պարունակող սննդից և նիհարելու գործում ունենալ արդյունք:
  4. Հետազոտությունը կատարել են Քորնելի համալսարանի մասնագետները` Դևիդ Լևիցկու գլխավորությամբ: Նրանք 5 շաբաթ շարունակ հետևել են մի խումբ կամավորների սննդակարգին: Առաջին շաբաթվա ընթացքում կամավորները կերել են այն, ինչ ցանկացել են: Հերթական երկու շաբաթների ընթացքում նրանց մի մասը կերել է միևնույն ուտեստները: Վերջին երկու շաբաթվա ընթացքում կամավորների կեսը կերել է մոտ 250 կալորիայով պակաս, քան մյուս կեսը: Պարզվել է, որ այդ ընթացքում քիչ ուտող կամավորները կորցրել են միջինը 500 գրամ, սակայն դա որևէ կերպ չի ազդել նրանց առողջության վրա:
  5. Հետազոտության մեջ նշվում է, որ նման սննդակարգի դեպքում մարդը կարող է կորցնել տարեկան մինչև 10 կգ ավել քաշ:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1530 | Ավելացրեց: Axvan15 | Գնահատական: 4.3/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 lol • 22:21, 14.04.2013
LOV_IS_LAIFE el chem uti lac love1 smaili_6 9
ComForm">
avatar