ՆՐԱՆՑԻՑ՝ 1Ադմինիստրատոր 1 Գլխավոր մոդերատոր 0Մոդերատոր 1 Լրագրող 2299Սովորական այցելու
ՆՐԱՆՑԻՑ`
տղամարդ: 1404 կին: 883
Գլխավոր էջ » 2013»Հունվար»15 » Քարդաշյան քույրերի դեմ 10 մլն դոլարի դատական հայց է ներկայացվել
17:34
Քարդաշյան քույրերի դեմ 10 մլն դոլարի դատական հայց է ներկայացվել
Պրոֆեսիոնալ դիմահարդար Լի Թիլեթը 10 մլն դոլարի դատական հայց է ներկայացրել հանրահայտ Քարդաշյան քույրերի դեմ՝ նրանց մեղադրելով Khroma Beauty կոչվող դիմահարդարման պարագաների շարքի ստեղծման հարցում իր սեփական դիմահարդարման շարքի անունը գողանալու մեջ, հայտնում է Daily Mail-ը։ Սակայն պարբերականը նշում է, որ Քարդաշյաններից զատ հայցը ներկայացվել է նաև Boldface Group Inc ընկերության դեմ, որն էլ 1 մլն դոլարով գնել է քույրերի առաջարկած դիմահարդարման պարագաների շարքը վաճառելու իրավունքները։ Կինը պնդում է, որ Քարդաշյանների դիմահարդարման պարագաների շարքի անվանումը հնչում է նույն կերպ, ինչպես իր կողմից 2004թ. ստեղծված Kroma Make-up դիմահարդարման պարագաների շարքինը։ «Kroma Make-up-ը ես ինքս եմ ստեղծել՝ իմ քրտնաջան աշխատանքի շնորհիվ, և այժմ պատրաստվում եմ օրինական քայլեր ձեռնարկել բիզնեսս պաշտպանելու համար։ Քարդաշյանները վերցրել են այն, ինչ իրենց չի պատկանում»,- ասել է հայցվորը։