«Քաղաքում»-ի Համբարձումը՝ իր և Անուշիկի ամուսնության, Կիմ Երիցյանի թոռը լինելու և շատ այլ հարցերի մասին - 8 Հունվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 12.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 8 » «Քաղաքում»-ի Համբարձումը՝ իր և Անուշիկի ամուսնության, Կիմ Երիցյանի թոռը լինելու և շատ այլ հարցերի մասին
19:47
«Քաղաքում»-ի Համբարձումը՝ իր և Անուշիկի ամուսնության, Կիմ Երիցյանի թոռը լինելու և շատ այլ հարցերի մասին

Շանթ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քաղաքում» հեռուստասերիալի դերասան Էմիլ Գալստյանը իր միամիտ, անմեղ ու նուրբ հումորով գրավեց շատերին: Մարդիկ, նույնիսկ չճանաչելով կերպարը կերտող դերասանին, նրան նույնացրեցին կամ բարեկամացրեցին այս կամ այն հայտնի դերասանի հետ: Զրույցի ընթացքում նկատեցի, որ ի տարբերություն Համբարձումի, Էմիլը հավասարակշռված ու խելացի երիտասարդ է… Թեև Համբարձումին հեռուստադիտողները շատ են սիրում, բայց հավատացեք, որ կյանքում Համբարձումները անտանելի կդարձնեին այդ նույն կյանքը…  Life.panorama.am-ի զրուցակիցը Համբարձումի դերակատար Էմիլ Գալստյանը:

- Նախ, այս շրջանում իմ ավանդական հարցը ձեզ տամ՝ Ամանորը որտե՞ղ և ո՞ւմ հետ եք անցկացրել:

-Ես էլ իմ ավանդական պատասխանը տամ՝ տանը, ընտանիքիս հետ:

-Հայաստանո՞ւմ եք եղել:

-Հենց այդ օրը այստեղ չեմ եղել, մի քանի ժամով բացակայել եմ՝ Մոսկվա եմ մեկնել, բայց վերադարձա ու շարունակեցի ընտանիքիս հետ…

-Ավանդական տոները սիրո՞ւմ եք:


-Ոչ բոլորը… Օրինակ, հեթանոսական տոները չեմ սիրում, քրիստոնեական տոները սիրում եմ…

-Այսօր արդեն աշխատանքային ռիթմը սկսվում է: Տրամադրվե՞լ եք:

-Սերիալը հիմա ժամանակավոր դադարի մեջ է, մեզ մոտ արձակուրդը դեռևս շարունակվում է…

դեպ, սերիալն ինչպիսի՞ շարունակություն կունենա: Հնարավո՞ր է փակվի:

-Չգիտեմ կփակվի, թե կշարունակվի նորովի: Մտածում ենք, որ նման բան կարող է լինել, բայց հստակ ոչինչ չգիտենք… Ժամանակը ցույց կտա…

-Փաստորեն հիմա պարապուրդի մեջ եք:

-Այնպես չի, որ ես հիմա ազատ եմ: Ներկայացման վրա եմ աշխատում: Ճիշտ է, դեռևս թղթի վրա գրված սցենար է, բայց շուտով կլինեն փորձեր, բեմադրություն, այնուհետև կընտրեմ թատրոն, որտեղ ներկայացումը կխաղամ… Շենքն ինձ համար նշանակություն չունի, կարևորը՝ ներկայացումը լավը լինի… Բայց շատ առաջ ընկա, դրա համար ամիսներ կպահանջվեն…

-Մենա՞կ եք աշխատում այդ ներկայացման վրա:

-Ոչ, սցենարիստների խումբ ունեմ, բայց գաղափարն իմն է և դերակատարը ես եմ… Մենաներկայացում է…

-Մասնագիտությամբ դերասա՞ն եք:

-Այո, արդեն ավարտել եմ:

-Որևէ թատրոնում հիմնավորվելու նպատակ չունե՞ք:

-Դեռ ոչ, որովհետև կողքից գործերը ավելի շատ են և նպաստավոր, քան թատրոնում աշխատելը, քանի որ այսօրվա թատրոնի աշխատավարձով մարդը գոյատևել չի կարող: Նաև ասեմ, թատրոնը բավականին ժամանակատար է՝ փորձեր, ներկայացումներ… Անընդհատ ժամանակ է պետք տրամադրել… Այդ ժամանակը չկա…

-Էմիլ, արդեն քանի տարի Համբարձումի կերպարում եք: Ադեն երևի հարազատացել եք: Թեև հեռուստադիտողին չեք ձանձրացրել, բայց ինքներդ չե՞ք ձանձրացել Համբարձումից:

-Իհարկե, դերասանի համար շատ դժվար է խաղալ նույն կերպարը երկար ժամանակ: Բնական է, որ հոգնում ես… Բայց քանի որ կերպարը սիրվեց, երկար կյանք ունեցավ… Եթե նկատել եք, երբեմն ետին պլան էր գնում, որ շատ չձանձրացնի…

-Ձեր կերպարում կա՞ն գծեր, որ դուք եք ներառել, հենց ձեզանից եք տվել:

-Ոչ, չկան իհարկե: Կերպարի բոլոր հատկանշական գծերը դերասանն է որոշում՝ ի՞նչ բնավորություն ունի, ի՞նչ մարդ է… Բայց ինձանից չեմ ներդնում… Իսկ Էմիլը և Համբարձումը ընդհանրություններ չունեն, ես շատ տարբեր եմ: Կերպարս երազներով ապրող, նույնիսկ մի քիչ անիրական է…

-Իսկ Ձե՞զ ինչպիսին կնկարագրեք:

-Չգիտեմ, չեմ կարող, քանի որ ինքս ինձ կողքի հայացքով չեմ տեսնում… Իսկ մարդկանց՝ դերասաններին ու կերպարներին նմանեցնելը բնական է: Դա միայն ինձ չի առնչվում, բոլորին են նմանեցնում:

-Դրսում արձագանքների հանդիպե՞լ եք:

-Իհարկե, ամեն քայլափոխի: Նույնիսկ ժամանակին մեծ տարածում գտավ, որ ես Կիմ Երիցյանի թոռն եմ, բայց նման բան չկա:

-Դե, ես Ձեզ ավելի շատ նմանեցնում եմ…

-Միստր Բինին, դա էլ են ասել… Տեսա՞ք, գլխի ընկա ինչ եք ասելու: Երբ ինձ փողոցում մոտենում են, ասում՝ մի բան հարցնեմ, անմիջապես ասում եմ՝ ես Կիմ Երիցյանի թոռը չեմ… Արդեն գիտեմ՝ ինչ պիտի հարցնեն…

այց կա՞ն շարժուձևեր, որ վերցրել եք այդ դերասաններից:

-Իհարկե ոչ: Դժվար թե դերասանը կարողանա մի բան վերցնել ուրիշներից, քանի որ յուրաքանչյուր դերասանի խաղաոճ այնպիսին է, որ դժվար թե կարողանաս կրկնօրինակել… Իրենցից լավ հաստատ չես կարող անել, իսկ եթե վատ պետք է անես, ավելի լավ է չանես…

-Դուք, փաստորեն, ընտրել եք կոմեդիայի ժանրը, թեև ինձ թվում է՝ շատ լավ Գիքոր կխաղայիք:

-Այնպես չի, որ միայն կոմեդիայի մեջ եմ խորացել ու վերջ: Դերասանը պետք է լինի տարբեր ժանրերում: Պարզապես կատակերգությունն ավելի հոգեհարազատ ժանր է, դրա համար ինձ ավելի շատ այդտեղ եմ լավ զգում: Բայց ասեմ, եթե դրամատիկ դեր առաջարկվեր, սիրով կխաղայի, չէի հրաժարվի…


-Ձեր մայրիկը ևս դերասանուհի է: Ձեր առաջին քննադա՞տն է:

-Ավելի շատ՝ խորհրդատուն: Ես միշտ էլ կողմնակի խորհուրդները, նկատառումները հաշվի եմ առնում:

-Ձեզ հունից հանելը հե՞շտ է:

-Նայած ինչ իրավիճակում եմ հայտնվում:

-Օրինակ, երբ դրսում ձեզ տեսնելիս կերպարի հետ կապեն ու որոշ արտահայտություններ հնչեցնեն:

-Ես դրսում այդքան շատ չեմ լինում, մարդկանց հետ քիչ եմ առնչվում:

-Խուսափո՞ւմ եք:

-Հա, մի քիչ, քանի որ գլխիս գալիքը գիտեմ… Բայց դե լինում են առիթներ, երբ խուսափել չես կարող: Երբեմն շատ անհեթեթ հարցեր են տալիս, բայց աշխատում եմ լինեմ զուսպ և հունից դուրս չգամ:

-Այլ առաջարկներ ունե՞ք ֆիլմերից, սերիալներից:

-Առաջարկներ եղել են, բայց դեռ չեմ ընդունել: Ես եթե մի դերի վրա աշխատում եմ, սիրում եմ մինչև վերջ աշխատել: Չեմ սիրում մի քանի բան միանգամից անել: Մեկ գործ եմ անում և լավ եմ անում… Բոլորն իրար չեմ խառնում…

դեպ, խոսակցություններ եղան ձեր և Անաիս Սարդարյանի (սերիալում՝ Անուշիկ) սիրային կապի մասին: Ձեր մտերմության աստիճանը ընկերակա՞ն է, թե ավելին:

-… Ավելի ընկերական է…

-Իսկ ճի՞շտ են խոսակցությունները, որ պատրաստվում եք ամուսնանալ:

-Դեռ շուտ է այդ մասին խոսելը, չեմ ուզում հում վիճակում այդ մասին խոսակցություններ լինեն: Երբ հստակ որոշում չկա, անիմաստ է այդ մասին խոսել: Սխալ կլինի տարածել մի բան, ինչը հետո կարող է չիրականանալ…

-Բնավորությամբ պարտաճանա՞չ եք:

-Այդքան էլ չէի ասի…

-Շնորհակալություն անկեղծության համար…

-Ես ևս շնորհակալ եմ ինձ անդրադառնալու համար… Շնորհավոր ձեր և բոլորի ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ամենայն բարիք…


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1912 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar