Պլատինե Galaxy S6-ը մի ամբողջ կարողություն կարժենա
Goldgenie ընկերությունը պատրաստվում է ոսկե եւ պլատինե պատյանով Samsung Galaxy S6 եւ S6 Edge ֆլագմանական սմարթֆոնների նախնական պատվերներ ընդունել: Նորույթի արժեքը սկսվելու է 2.500 դոլարից: Այսպիսով, Galaxy S6-ը պարզապես թանկարժեք ֆլագմանական սմարթֆոնից կվերածվի միայն հարուստների համար նախատեսված աքսեսուարի: Գնորդների համար հասանելի կլինի թանկարժեք պատյանի մի քանի տարբերակ՝ «24 կարատանոց ոսկուց», «վարդագույն ոսկուց» եւ «պլատինից»: Ըստ Vesti-ի, Galaxy S6-ի բարձրակարգ տարբերակի նախնական պատվերները կսկսեն ընդունել մարտի 20-ից, իսկ սարքը վաճառքի կհանվի ապրիլի 10-ից: Ովքեր բավականաչափ գումար չունեն այս շքեղ հեռախոսը ձեռք բերելու համար, հիշեցնենք, որ Galaxy S6 եւ S6 Edge ստանդարտ տարբերակները նույնպես ոսկեգույն պատյանով են, սակայն դրանցում, իհարկե, թանկարժեք մետաղ չկա: