Պիրլոն բարդություններ կստեղծի մեզ համար. Դել Բոսկե - 30 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 02.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 30 » Պիրլոն բարդություններ կստեղծի մեզ համար. Դել Բոսկե
21:54
Պիրլոն բարդություններ կստեղծի մեզ համար. Դել Բոսկե

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն գիտի, թե Իտալիայի ազգային թիմում ովքեր են վտանգ ներկայացնում իր սաների համար: Այդ մասին է տեղեկացնում իսպանական մամուլը: Մասնագետը նշել է իտալացի կիսապաշտպան Անդրեա Պիրլոյի անունը:

«Իտալիայի հավաքականում շատ վտանգավոր է գործում Մարիո Բալոտելին: Հարկավոր է ուշադիր լինել նաև Անտոնիո Կասանոյի նկատմամբ: Սակայն ամենավտանգավորն, այնուամենայնիվ, Անդրեա Պիրլոն է: Այդ թիմում ամեն ինչ սկսվում և հետագա զարգացում է ստանում նրա միջոցով: Պետք է նշեմ, որ մեր թիմերը շատ ընդհանրություններ ունեն: Իմ կարծիքով, հաջողության հասնելու համար մեր շանսերը հավասար են»,- նշել է Դել Բոսկեն:

 

Բաժին: Սպորտ | Դիտումներ: 695 | Ավելացրեց: pon4vard | Գնահատական: 4.2/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 LeNoK • 15:20, 01.07.2012
meka irancic voch mek ispaniai xaxacoxneric lav chi xaxum....GO Spain!!! 9 9 9 smaili_12 love1 bg6 bg4 bg4
ComForm">
avatar