
Շատ քիչ մարդ կարող է հպարտանալ, որ ինքն իր կյանքում կարողանում է նպատակներ դնել և իրագործել: Մարդկանց մեծ մասը չի ցանկանում իր առջև մեծ նպատակներ դնել և հրաժարվում է մեծ սխրանքներից և երազանքներից: Շատ դեպքերում մարդկանց մտքերն ու վարքագիծը միմյանց հետ չի համապատասղանում: Ուսումնասիրելով մարդկանց վարքագիծը, սկսում ես հասկանալ նրան ու բնութագրել բնավորությունը: Մարդու ժեստերից, քայլվածքից, ձեռագրից կարող ես հետաքրքիր կերպար ձևավորել տվյալ մարդու մասին: Սակայն կարևոր է նաև իմանալ, թե վերը նշված նշաններից որոնք են առավել կարևոր: Նշանները սակայն միմյանցից անկախ չեն, այլ միմյանց հետ կապված: Դրանք պետք է միմյանց հետ համեմատել: Պետք է կարողանալ ընդհանուր պատկեր կազմել, ուշադրություն դարձնելով նաև իրավիճակին` որում հայտնվել է տվյալ մարդը: Եթե նոր մարդու հետ ենք ծանոթանում, ապա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրա ժեստերին, ձայնին: Պետք է կարողանալ նաև տարբերել գլխավորը երկրորդականից: Իհարկե, բացի հագուստից, ժեստերից մեզ տվյալ մարդու մասին ինֆորմացիա է տալիս նաև աչքերը: Կարևոր է նաև ձեռագիրը, ձայնը, առոգանությունը: