Պայքար հանուն սիրո... - 19 Ապրիլի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 19 » Պայքար հանուն սիրո...
21:55
Պայքար հանուն սիրո...

 Ձմեռ: Ես սլանում էի իմ նոր մեքենայով, թռչում էի անհայտ սիրուս թևերով: Պատուհանից երևում էր դանդաղ իջնող ձյունը: Այն ծածկել էր մոտակա գյուղը սպիտակ սավանով: Կարծես ամբողջ գյուղը մեռած լիներ: Լռություն էր տիրում. լսվում էր միայն շվացող քամու ձայնը: Շուրջս ոչինչ չկար. ո՛չ մեքենաներ, և ո՛չ էլ մարդիկ: Այս անգամ ես նրան չէի տանում իր սիրած կարմիր վարդերից: Ես գնում էի նրա մոտ, որպեսզի ասեի, թե որքան հիմար եմ  եղել մի ժամանակ, և որ ամենակարևորն է ՝ դեռ սիրում եմ նրան: Վարում էի շատ արագ, որպեսզի րոպե առաջ խոսեի նրա հետ, հասնեի իմ անհաս երազանքին: Ես մտովի պատկերացնում էի մեր հանդիպումը. իսկ ի՞նչ ասեմ նրան: Այդ խոսքերը  նա առաջին անգամ չէ, որ լսելու էր: Գուցե ասեմ, որ ցանկանում եմ նրա հետ անցկացնել ողջ կյա՞նքս և վերջապես երջանկացնե՞մ նրան: Ի՞նչ ասեի, որպեսզի նա ներեր ինձ և համաձայներ գալ ինձ հետ:

 Անցավ մեկ ժամ և ես արդեն նրա տանն էի: Նա այնպես էր քնել, կարծես մի հրեշտակ լիներ: Հանկարծ արթնացավ ու զարմացած հարցրեց.
-Ի՞նչ ես անում այստեղ:
-Ես եկել եմ քո հետևից: Մերժում չեմ ընդունում: Հավաքվի՛ր, դու ունես 5 րոպե:
-Նախ առաջին՝ բարի լույս, իսկ երկրորդ՝ ո՞վ ես դու, որ ինձ հրամայում ես: Եվ հետո, չասացիր՝ ինչպե՞ս է կինդ:
Ես ոչինչ չասացի, միայն հիանում էի նրա գեղեցկությամբ: Ես միշտ սիրել եմ առավոտյան հետևել նրան՝ քնած ժամանակ: Երկար լռությունից հետո վերջապես խոսեցի.
-Դու լա՛վ գիտես, որ ես բաժանվել եմ նրանից, քանի որ չէի սիրում: Ես առանց քեզ չեմ կարող ապրել արևս: Ես ուզում եմ միասին լինենք:
-Մենք միասին չենք կարող լինել, քանի՞ անգամ դա կրկնեմ: Ես քեզ չեմ սիրում: Դու ինձ պետք չես: Հեռացի՛ր հենց հիմա:
 Այս խոսքերը լսելուց հետո աչքերս արցունքով լցվեց: Ես ցանկացա գրկել նրան, համբուրել:
- Քեզ հե՛տ եմ, հեռացի՛ր, - կոպիտ ձայնով ասաց նա:
-Արի խոսենք, խնդրու՛մ եմ:
Ես չէի կարող նրան նայել նույն սառնությամբ, ինպես նա էր ինձ նայում:
-Լա՛վ: Ինչու՞ ես եկել, - ասաց նա:
-Ես եկել եմ իմ սիրելիի հետևից:
-Ինչպե՞ս նա դարձավ քո սիրելին: Դու մոռացե՞լ ես, թե ինչպես կորցրեցիր նրան: Մոռացե՞լ ես ինչպես դուրս շպրտեցիր քո կյանքից: Ինչպե՞ս քեզ հասկանամ այս ամենից հետո:
-Ես ամեն ինչ հիշում եմ ու չեմ պատրաստվում կանգնած մնալ այստեղ և արդարանալ: Դա միայն իմ մեղքն է, գիտե՛մ:
-Դու ուշացել ես: Այն միամիտ աղջիկը էլ չկա: Նա չի ուզում քեզ այլևս տեսնել, առավելևս լսել: Խնդրու՛մ եմ, գնա՛:
Այս խոսքերը ես ընդունեցի որպես մարտահրավեր:
-Ինչպե՞ս կցանկանաս՝ սպանել ինձ այն կնոջ առաջ, ով սիրու՞մ է ինձ: Դե ի՛նչ, ու՞մ ես սպասում, - այդ պահին վերցրեցի սեղանին դրված դանակը, և պատրաստվում էի խրել սիրտս, երբ նա բղավեց.
-Պե՛տք չի, դադարեցրու՛, խնդրու՛մ եմ, կանգնի՛ր:
 
Այդ ժամանակ դանակը խրեցի մարմնիս մեջ: Սկսեց արյուն գալ, ինչքան որ հիշում եմ՝ տաք և կպչուն արյուն: Բայց անկախ դրանից, ես կարողանում էի դեռ մնալ ոտքերիս վրա: Հարված հարվածի հետևից, և վերջին հարվածի ժամանակ ասացի.
-Հաջողությու՛ն, թանկագինս,- և ընկա սպիտակ ձյան վրա: Ես ցանկանում էի վեր կենալ, բայց ուժս չէր բավականացնում: Նա գոռում էր. «Հանգստացի՛ր, ամեն ինչ լավ է»: Լսելով նրա ձայնը, ես ուժ հավաքեցի, կարծես ներսումս կրակ վառվեց: Նա կողքիս էր: Անհավատալի ջանքերի շնորհիվ ես շշնջացի. «Կգա՞ս ինձ հետ»: Նա ասաց. «Ո՛չ»:...Նրա պատասխանը խոցեց ինձ, ինչպես մի սուր դաշույն, և հասկացա, որ այս պայքարում ես պարտվեցի:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 776 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar