Պատվաստումներ - 28 Նոյեմբերի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 28 » Պատվաստումներ
15:51
Պատվաստումներ

Սիրելի ծնողներ մի փոքրիկ նյութ եմ պատրաստել պատվաստումների մասին, որոշեցի կիսվել ձեր հետ։ Նյութում առկա մտքերը իմը չեն, վերցված են ameli.fr (ֆրանսիական առողջապահության ապահովագրման պաշտոնական կայքից) եվ http://www.who.int/fr/ (Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայք), ես ուղղակի դրանք թարգմանել եմ հայերեն։  Ամբողջ աշխարհում ամեն տարի պատվաստումների շնորհիվ 3 միլիոն երեխայի կյանք է փրկվում, որից 1 միլիոնը միայն կարմրուկի պատվաստման շնորհիվ։ Պատվաստումը վարակիչ եվ վիրուսային հիվանդությունների կանխարգելման գլխավոր երաշխիքներից մեկն է։ Պատվաստումը ոչ միայն պաշտպանում է Ձեզ եվ Ձեր երեխային, այլեվ նվազեցնում է համաճարակի տարածման վտանգը։ Պատվաստման շնորհիվ աշխարհում կտրուկ պակասել է երեխաների մահացության տոկոսը։ Տալով գրեթե բացարձակ պաշտպանություն բազմաթիվ վիրուսային հիվանդությունների դեմ՝ պատվաստումը դարձել է հանրային առողջության քաղաքականության գլխավոր բաղադրիչը։ Սկսված այն ժամանակից, երբ Էդվարդ Ջեններին հաջողվեց մարդկանց պաշտպանել ծաղիկ կոչվող հիվանդությունից(օսպա), նրանց ներարկելով կովի ծաղկից ստացված կենդանի վարակը, պատվաստման սկզբունքը անընդմեջ զարգացել է, ստացվել են բազմաթիվ հիվանդությունների դեմ պատվաստումներ, որոնք ավելի վստահելի են եվ ավելի արդյունավետ։ Պատվաստման ձեռքբերումներից է օսպայի իսպառ վերացումը 1977թ ին։ Իսկ պոլիոմելիտը, որն արդեն նահանջել է Եվրոպայից, հնարավոր է նույն բախտին արժանանա, եթե դրա դեմ պատվաստումները շարունակեն նույն հաջողությամբ կիրառվել աշխարհում։ Կարմրուկը, ջրծաղիկը, հեպատիտ բ-ն հնարավոր է նույնպես վերանան, ինչի նպատակով էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զարգացող երկրներում անցկացնում է պատվաստման օրեր, երբ միաժամանակ պատվաստվում են միլիոնավոր երեխաներ։ Օրինակ Արեվմտյան Եվրոպայի երկրներում անց են կացվում նաեվ պատվաստման թեմայով տեղեկետվական ծավալուն արշավներ, որոնց նպատակն է հրահրել ծնողներին պատվաստել երեխաներին։ Դա կարեվոր է ոչ միայն Ձեր երեխայի, այլեվ հետագա սերունդների համար։ Օրինակ կարմրախտը սովորաբար չի դասվում վտանգավոր հիվանդությունների շարքին, սակայն պետք չէ այն անտեսել։ Պատվաստումը այս հիվանդության դեմ կսահմանափակի համաճարակի բռնկման ռիսկը, որի հետեվանքով կարող են վարակվել հղի կանայք, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել պտղի սխալ զարգացմանը։ Հետաքրքիր փաստեր պատվաստումների մասին (աղբյուրը` Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայք) Ըստ ԱՀԿ-ի տարեկան 3 միլիոն երեխայի կյանք է փրկվում պատվաստման շնորհիվ։ Տարեկան մոտ 1 միլիոն նորածին եվ երեխա է մահանում Streptococcus pneumoniae-ի եվ ռոտավիրուսի հետեվանքով, ինչից կարելի է խուսափել պատվաստման շնորհիվ։ Աշխարհում կարմրախտի հետեվանքով մահացության թիվը պակասել է 74 տոկոսով։ Եթե 2000թ աշխարհում արձանագրվել է 535 000 մահ կարմրախտի հետեվանքով ապա 2010 այդ թիվը նվացել է հասնելով 130 000 ։ Դա իհարկե այդ տարիներին անց կացված պատվաստումների ալիքի շնորհիվ է։ Պոլիոմելիթ հիվանդությամբ վարակվողների թիվը նվազել է 99 տոկոսով։ 1988 թ.-ին արձանագրվել է 350 000 դեպք, իսկ ահա 2010-ին ընդհամենը 1219 դեպք։ 3 պետություն դեռ պոտենցիալ վտանգի տակ է Աֆղանստանը, Նիգերիան եվ Պակիստանը։ Կտրուկ նվազել է նաեվ փայտացման հետեւանքով մահացության թիվը, նորածինների շրջանում 1988-ին այդ թիվը 790 000 էր, իսկ այսօր 59 000: 10 թյուրըմբռնում պատվաստումների մասին, որոնք անհրաժեշտ է հերքել 1.Հիգիենայի կանոնների պահպանման շնորհիվ հնարավոր է խուսափել հիվանդություններից, ուստի պատվաստումն անիմաստ է։ Իհարկե դա այդպես չէ։ Այն հիվանդությունները, որոնց դեմ մենք պատվաստվում ենք շատ արագ ի հայտ կգան պատվաստումները կանգնեցնելուն պես։ Մաքուր ձեռքերը կարող են պաշտպանել որոշ ինֆեկցիաներից, սակայն ոչ բոլորից։ Բազմաթիվ հիվանդություններ, անգամ նրանք, որոնք գրեթե վերացել են աշխարհի երեսից (պոլիոմելիթը,կարմրուկը) նորից գլուխ կբարձրացնեն պատվաստումները դադարեցնելուց հետո, անգամ անթերի հիգիենայի պայմաններում։ 2. Պատվաստանյութերը վնասակար կողմնակի բարդություններ կարող են առաջացնել: Պատվաստումը կարող է նաեվ մահացու լինել։ Դա էլ այդպես չէ։ Պատվաստանյութերն այսօր շատ վստահելի են։ Պատվաստման հիմնական հետեվանքները չնչին են եվ անվնաս՝ թեթեվ տաքութլուն կամ ցավ։ Ավելի վատ հետեվանքները չափազանց հազվադեպ երեւույթ են եվ միշտ դառնում են խորը ուսումնասիրությունների եվ ստուգումների առիթ։ Եվ վերջապես պատվաստման հետեւանքներ ունենալու հավանականությունը շատ ավելի փոքր է, քան այդ նույն պատվաստմամբ խուսափելի հիվանդությամբ վարակվելունը։ Իսկ ահա այդ հիվանդությունները կարող են ունենալ ծանր հետեւանքներ։ Հիշեք, որ պոլիոմելիտը կարող է առաջացնել կաթված (паралич), իսկ կարմրուկը энцефалит 3. Դիֆտերիայի, կարկամախտի (столбняк) եվ կապույտ հազի միացյալ պատվաստումը կարող է դառնալ նորածնի հանկարծակի մահվան համախտանիշի (Sudden Infant Death Sindrom SIDS) պատճառ։ Իհարկե ոչ Պատվաստումը ստանալու եվ համախտանիշի միջեւ ուղիղ կապ չկա։ Պարզապես այդ պատվաստումը երեխան ստանում է այն ժամանակ, երբ դեռ հնարավոր է այդ համախտանիշի ի հայտ գալը։ Այսինքն եթե այն ի հայտ է գալիս պատվաստումից անմիջապես հետո, ապա դա ընդհամենը պատահականություն է։ 4. Պատվաստմամբ կանխարգելվող հիվանդությունները արդեն իսկ վերացել են, հետեւաբար պատվաստումն անիմաստ է։ Սա սխալ մոտեցում է։ Չնայած նրան, որ պատվաստմամբ կանխարգելելի հիվանդություններից շատերը վերացել են շատ երկրներից, սակայն դրանց պատասխանատու ինֆեկցիոն գործակալները դեռեւս առկա են աշխարհի տարբեր մասերում, իսկ այսօրվա փոխկապակցված աշխարհում այդ մասնիկները կարող են սահմաններ հատել եվ վարակել յուրաքանչյուրին։ Բացի այդ պատվաստումների ծրագրերի հաջողությունը, ինչպես եվ յուրաքանչյուր հասարակության հաջողություն, կախված է անհատների միջեւ համագործակցությունից, որն էլ կբերի բոլորի բարեկեցությանը։ Այդ իսկ պատճառով պատվաստումը պետք է պարտադիր լինի բոլորի համար, մեզնից յուրաքանչյուրը իր դերն ունի այս ծրագրի հաջողության մեջ։ 5. Մանկական հիվանդությունները, որոնց դեմ պատվաստում է արվում, ընդհամենը տհաճ հիվանդություններ են, դրանք կյանքի մաս են կազմում եվ վտանգավոր չեն։ Պատվաստմամբ կանխարգելելի հիվանդությունները ընդհամենը տհաճ հիվանդություններ չեն։ Կարմրուկը, կարմրախտը, խոզուկը բավականին բարդ հիվանդություններ են, որոնք շատ ավելի բարդ հետեւանքներ են թողնում թե մեծերի եվ թե փոքրերի մոտ։ Դրանք կարող են առաջացնել թոքաբորբ, կուրություն, ականջի վարակներ եվ այլն։ Այս բոլոր հետեւանքներից կարելի է խուսափել պատվաստման շնորհիվ։ 6. Երեխային միաժամանակ մեկից ավելի պատվաստում անելը մեծացնում է անցանկալի հետեւանքներ ունենալու ռիսկը եւ ծանրաբեռնում է փոքրիկի իմունային համակարգը։ Գիտական բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ միաժամանակ մի քանի պատվաստում ստանալը որեւէ վատ հետեւանք չի թողնում երեխայի իմունային համակարգի վրա։ Ամեն օր երեխան ենթարկվում է հարյուրավոր էկզոգեն նյութերի ազդեցության, որոնք իմունային ռեակցիա են առաջացնում։ Անգամ սնվելու ժամանակ երեխայի օրգանիզմ են ներթափանցում հակագեններ, որոնց մեծ մասը բերանում կամ քթի խոռոչում ապրող բակտերիաներն են։ Ավելին, պարզ հարբուխը կամ կոկորդի բորբոքվածությունը ավելի մեծ իմունային ռեակցիա եւ ավելի մեծ ազդեցություն են ունենում երեխայի վրա, քան պատվաստումները։ Միաժամանակ մի քանի պատվաստում ստանալը ունի իր առավելությունները՝ կրճատվում է բժիշկին այցելությունների, երեխայի համար տհաճ ծակոցների քանակը, խնայվում է Ձեր դրամը եւ ժամանակը։ 7. Գրիպպը ընդհամենը տհաճ հիվանդություն է, իսկ դրա դեմ պատվաստումը այդքան էլ արդյունավետ չէ Գրիպպը շատ ավելին է, քան ընդհամենը տհաճ հիվանդություն, ամեն տարի այն աշխարհում խլում է 300 000-500 000 մարդու կյանք։ Հղի կանայք, փոքր երեխաները, մեծահասակները եւ խրոնիկ հիվանդություն ունեցողները, ինչպիսին է օրինակ աստման, առավել վտանգված են այս հիվանդությամբ։ Պատվաստման միջոցով կարելի է խուսափել գրիպից, դրա հետեւանքներից եվ այն ուրիշներին փոխանցելուց։ 8. Ավելի լավ է իմունիտետ ձեռք բերել հիվանդությամբ վարակվելով, քան պատվաստմամբ Պատվաստումը, ազդելով իմունային համակարգի վրա, առաջացնում է իմունային ռեակցիա, որը նման է բնական վարակի առաջացրած ռեակցիային սակայն հիվանդությունը չի փոխանցում մարդուն, հետեւաբար մարդը խուսափում է հիվանդության արդյունքում առաջ եկող բարդություններից։ Հակառակ՝ հիվանդանալու դեպքում հնարավոր բարդությունները շատ ավելին են, քան պատվաստումից առաջ եկողները։ 9. Պատվաստանյութերը պարունակում են սնդիկ, իսկ դա շատ վտանգավոր է առողջության համար։ Պատվաստանյութերի մեջ օգտագործվում է օրգանական միացում, որը պարունակում է սնդիկ։ Այն ավելացվում է որոշ պատվաստանյութերի մեջ ՝ որպես ավելի լավ պահպանման երաշխիք։ Գիտական ոչ մի ապացույց չկա որ այդ քանակությամբ սնդիկը կարող է թեկուզ չնչին վատ ազդեցություն թողնել մարդու օրգանիզմի վրա։ 10.Աուտիզմը պատվաստման հետեւանք է 1998-ին լույս տեսած հոդվածը, որը պնդում էր, թե կարմրուկ կարմրախտ խոզուկ պատվաստման եւ աուտիզմի միջեւ կապ կա, այնուհետեւ հերքվել է, քանի որ պարզվել է, որ այդ ուսումնասիրությունները մի շարք կարեւոր բացթողումներ ունեին, ինչի հետեւանքով հրապարակողը այն հերքեց։ Ցավոք, հոդվածը խուճապի ալիք էր բարձրացրել, ինչի հետեւանքով նվազել էին պատվաստումները, որն էլ իր հերթին հանգեցրել էր համաճարակի բռնկմանը։ Հետագա ուսումնասիրությունները ոչ մի կապ չեն հաստատել ԿԿԽ պատվաստման եւ աուտիզմի միջեւ։ ԵՎ եթե արդեն իսկ որոշել եք պատվաստել Ձեր փոքրիկներին, ահա մի քանի խորհուրդ թե ինչպես ճիշտ պատրաստվել պատվաստմանը Նախ եւ առաջ փորձեք ինքներդ մաքսիմալ հանգիստ լինել Հիշեք, որ սթրեսը վարակիչ է, փոքրիկը միանգամից կզգա իրեն ուղեկցող անձի անհանգստությունը, հետեւաբար ինքն էլ կլարվի եվ ավելի ցավագին կտանի ծակոցը։ Եթե Ձեզ ոչ մի կերպ չի հաջողվում ազատվել անհանգստությունից, խնդրեք թող հայրիկը կամ հարազատ մեկը երեխային ուղեկցի բժիշկի։ Համոզվեք, որ փոքրիկը հիվանդ չէ… քիթիկի հոսելը, թեթեւ տաքությունը, փորիկի խանգարվածությունը, միգուցե այս նշանները ինքնին վտանգավոր չեն, բայց երեխայի ապահովության համար ավելի լավ կլինի հետաձգել պատվաստումը, որպեսզի համոզվեք, որ ոչ մի լուրջ բան չկա։ Ճիշտ ընտրեք բժիշկի այցելության ժամանակը Ընտրեք այնպիսի ժամ, երբ այցելությունը չի խանգարի երեխայի քնելուն կամ ուտելուն։ Քաղցած կամ հոգնած բալիկը ավելի ծանր կտանի պատվաստումը։ Բացի այդ այնպես պլանավորեք օրը, որ թե պատվաստումից առաջ թե հետո ստիպված չլինեք վազել, շտապել, դա սթրեսի պատճառ կարող է դառնալ, իսկ պատվաստումից հետո փոքրիկը հանգստի կարիք ունի Բացատրեք Ձեր բալիկին թե ինչ է իրեն սպասվում Անգամ եթե նա փոքրիկ է, խոսեք հետը եվ բացատրեք, որ գուցե եւ տհաճ է լինելու, բայց Դուք նրա կողքին կլինեք։ Ձեր մեղմ ձայնը անպայման կհանգստացնի բալիկին։ Չմոռանաք Ձեր հետ վերցնել փափուկ արջուկին Կամ Ձեր բալիկի նախընտրած ցանկացած խաղալիք։ Ծանոթ եվ սիրելի առարկան կհանգստացնի նրան եվ կշեղի ուշադրությունը տհաճ ծակոցից։


 

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 850 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar