Պատրաստվում ենք Ամանորին` ոտքից մինչև գլուխ - 10 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 10 » Պատրաստվում ենք Ամանորին` ոտքից մինչև գլուխ
11:13
Պատրաստվում ենք Ամանորին` ոտքից մինչև գլուխ

Մոտենում է ամենահեքիաթային տոնը՝ Ամանորը, որը ինքնադրսևորման ու երազանքների իրականացման լավագույն ժամանակահատվածն է: Եվ որպեսզի ըստ  հավուր պատշաճի ներկայանաս տոնին, FashionYan-ը կազմել է մի քանի «պետք է անել»-ների ցանկ, որոնք կօգնեն քեզ կատարյալ տեսք ունենալ Նոր տարվա գիշերը:

1. Մազեր: Նոր տարվա գիշերը դու պետք է անթերի սանրվածք ունենաս: Դա կարող է լինել մեծ, փարթամ խոպոպների տեքսով: Եկող տարվա նորաձև սանրվածքներից են տարբեր տեսակի հյուսքերը՝ թե հավաքած, թե թափված մազերի համար: Տոնական սանրվածքդ կարող ես զարդարել նաև մեծ ծաղիկներով կամ բնական քարերից բրոշներով, բանտերով:

2. Դիմահարդարում:  Տարեմուտը դիմավորելիս դու պետք է ունենաս վառ դիմահարդարում, բայց այն չպետք է լինի վուլգար:  Ձին առեղծվածային կենդանի է, ուստի դիմահարդարման միջոցով պետք է հնարավորինս առեղծվածային կերպար ստեղծել:

3. Մատնահարդարում: 2013-2014 սեզոնի մատնահարդարման հիթերից է nude-ը: Թափանցիկ, մարմնագույն, բաց վարդագույն երանգները այդքան էլ ձանձրալի չեն, որքան կթվա առաջին հայացքից: Եթե, այնուամենայնիվ, մինիմալիստական ոճի սիրահար չես, ապա հավերժ թրենդ կարմիրն իր բոլոր երանգներով կա ու կա


4. Զարդեր և աքսեսուարներ: Այս սեզոնին աղջիկները լայն ընտրության հնարավորություն ունեն: Նորաձև են ռոքային ոճի զարդերը, մեծ ականջօղերն ու վզնոցները, քարերը, էթնիկ տարրերով աքսեսուարները: Քեզ մնում է միայն ընտրել որևէ բան ու համապատասխանեցնել այն զգեստիդ հետ:

5. Զգեստ:  Ամանորյա զգեստն ընտրելիս ցանկալի է առաջնորդվել 2014-ի նորաձև գույներով, որոնք են կապույտը, երկնագույնը, փիրուզագույնը, կանաչի բոլոր երանգները, ինչպես նաև՝ մանուշակագույնը և վարդագույնը:

6. Կոշիկ: Սեզոնի հիթերից են բարակ կրունկներով և սուր քթերով կոշիկներն ու երկարաճիտները: Գույնի հարցում կարող ես նույնպես առաջնորդվել գալիք տարվա նորաձև գույներով: 


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 803 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar