Պատրա՞ստ եք արդյոք ամուսնության - 11 Փետրվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 11 » Պատրա՞ստ եք արդյոք ամուսնության
11:17
Պատրա՞ստ եք արդյոք ամուսնության

Ամուսնության օր. մի իրադարձություն, որի մասին գրեթե բոլորն են երազում: Մենք պատկերացնում ենք, թե ինչպես վերջապես կմիանանք մեր սիրելիի հետ և միասին կկառուցենք մեր համատեղ կյանքը` կազմելով ամուր ընտանիք: Սակայն ամուսնությունը մի փոքր ավելին է, քան պարզապես սիրահարվածությունը կամ սերը, որ տածում եք միմյանց նկատմամբ:  Ներդաշնակ ամուսնական կյանք ունենալու համար անհրաժեշտ կլինեն երկուսիդ համատեղ ջանքերը: Ամուսնական կյանք միասին մուտք գործելուց հետո պետք է միասին պահպանեք ձեր ստեղծածը: Դրա համար էլ, մինչև այդ կարևոր քայլին դիմելը ինքներդ ձեզ հարցրեք`

Ի՞նչը դարձրեց ՆՐԱՆ ձեր միակը:

Ակնհայտ է, որ հիմա կպատասխանեք, թե սիրում եք նրան, դա էր պատճառը: Բայց հարցը բոլորովին էլ դրանում չէ: Մտածեք ավելի լավ, փորձեք հասկանալ, թե ինչու ձեր ունեցած մյուս տիպի հարաբերություններից դուք ընտրեցիք նրա հետ ամբողջ կյանք անցկացնլը: Շատ կարևոր է, որ դուք առանց շրջապատի կամ հենց ինքներդ ձեր ճնշմամբ կայացրած լինեք այդ որոշումը:

Չպետք է ամուսնանալ պարզապես ամուսնանալու համար. օրինակ՝ հիմա հաճախ այդ քայլին դիմում են հուսահատված աղջիկները, որոնք կարծում են՝ արդեն մեծ են և այլևս չեն գտնի իրենց իրական սիրուն:

Պատրա՞ստ եք ամուսնու/կնոջ դերում լինել:

Նախքան ոգևորված ամուսնանալու որոշում կկայացնեք` հարցրեք ինքներդ ձեզ, արդյո՞ք դուք պատրաստ եք լինել կնոջ/ամուսնու դերում: Սա արդեն պարզապես ընկեր-ընկերուհի կամ հարսնացու/փեսացու լինել չէ, այլ ավելի պատասխանատու սոցիալական դեր, որը ձեզ կստիպի կիսվել նրա հետ այն ամենով, ինչ ձեր կյանքի մի մասն է կազմում: Այդուհանդերձ, ամուսնությունը Ձեզ չի զրկում ազատությունից:

Պատրա՞ստ եք ֆինանսական փորձության:

Ընտանեկան կյանքի մաս կազմող ծախսերը տարբերվում են ժամադրության ծախսերից, երբ վճարում եք միասին ընթրիքի կամ թատրոնի տոմսերի համար: Դա ներառում է ավելի մեծ ծախսեր, որի մասին պետք է մանրամասն խոսեք ձեր զուգընկերոջ հետ հետագայում անցանկալի իրավիճակներից խուսափելու համար: Անկախ նրանից, երկուսդ էլ կաշխատեք, թե մեկը կմնա տանը, դուք պետք է նախօրոք իմանաք՝ ինչպես եք հոգալու ձեր ծախսերը:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 520 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar