Պատռված կարոտ - 27 Հոկտեմբերի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հոկդեմբեր » 27 » Պատռված կարոտ
07:24
Պատռված կարոտ

Երկու օր է վերադարձել եմ ԱՄՆ-ից: Առավոտյան դուրս եմ գալիս տնից ու վերադառնում կեսգիշերին: Այդ ամբողջ ժանամանակ թրև եմ գալիս փոշու մեջ կորած փողոցներում, լիաթոք շնչում եմ այստեղի օդը, իմ գալու հետ (չգիտեմ պատահականություն համարեմ, թե՞ ՝ խորհրդանշական երևույթ) սկսվեցին անձրևները: Սիրում եմ անձրևը, այստեղի՛նը, ԱՄՆ-ում դրանք ռոմանտիկ չեն... Մտածում էի ու ինքս ինձ հարց տալիս. ի՞նչ տարբերությունը, անձրևը՛ անձրև է : ՀԵտո գնում էի տուն ՝ թրջված հագուստով, ցեխոտ կոշիկներով , բայց խաղատանը ահռելի գումար շահած մարդու բավականություն ստացած դեմքով: Ես , երևի թե, խելացի մարդ եմ: Մանկությունս ծանր է անցել. 5-6 տարեկան էի, երբ հայրս գնաց ղարաբաղյան պատերազմ.հետ վերադարձավ, բայց ոտքերը կորցրած : Հիշում եմ մորս դեմքը, երբ նայում էր հայրիկիս...նրա կապույտ ու փոքր աչքերը միանգամից լցվում էին արցունքներով, ու այսպես շարունակվեց ամբողջ կյանքում: Ընտանիքի հոգսերի բեռը ընկավ մորս ուսերին: Նա կենսաբանության ուսուցչուհի էր : Դպրոցում քիչ ժամեր չուներ, բայց աշխատավարձը ուղղակի խղճուկ էր: Ես , գրեթե երկու տարի, նույն տաբատը հագա ամեն տեղ գնալիս: Չնայած այն մաշվում էր, բայց մորս կախարդական ձեռքերը կարողանում էին այդ տեղը այնպես ծածկել, որ աննկատ էր մնում: Բացի դպրոցից համարյա ոչ մի տեղ չէի գնում: Նստում էի տանը ու հայրիկիս համար գիրք կարդում: Կարդում էի մինչև նա քնում էր, իսկ ես , միևնույնն է , շարունակում էի ընթերցումս: Ահա և ես 10-րդ դասարան եմ: Պետք էր կրթությունս շարունակել: Մեր մտքին միայն մի բան կար . իսկ եթե վճարովի՞ ընկնեմ : Դրա համար փոխեցի իմ ընտրած բաժինը, որտեղ անվճար տեղեր չկային: Ընտրեցի քաղաքագիտական: Օր ու գիշեր պարապում էի...մայրս չէր հավատում , որ անվճար կընդունվեմ: Բայց Աստված կա վերևում...ես 3 հաջողակների մեջ էի ,և այն էլ առաջինը: Երբեք չեմ մոռանա մայրիկիս ու հայրիկիս աչքերը այն ժամանակ, երբ նրանց հայտնեցի այդ լուրը...հայրս, որ երբեք չէր արտասվել, գլուխս բռնեց ու երկար ժամանակ արցունքներով ողողեց մազերս: Մայրս երջանիկ էր: Ի՞նչ ավելի լավ բան կա, քան ծնողներիդ լիակատար երջանիկ տեսնելը: Ինքս էլ երջանիկ էի. սովորում էի մայրաքաղաքում, լավագույն համալսարանում, անվճար բաժնում: Ուսանողական տարիներին մի բան պատահեց ինձ հետ, որ առաջ երբեք չէր պատահել: Ես սիրահարվեցի: Նա սովորում էր իմ բաժնում, բայց հեռակա: Մի քանի անգամ ինձ տեսնելուց հետո սկսեց բարևել ,ու ես էլ նրան: Մի օր էլ խնդրեց տուն ուղեկցել...չմերժեցի: Մեր հարաբերությունները հիանալի ընթացք ունեին, և մինչև իսկ այնքան, որ որոշել էինք ամուսանալ: Բայց պատահեց այսպիսի մի բան. համալսարանն ավարտելուց հետո հնարավորություն ստացա երկու տարի մագիստրատուրա սովորելու ԱՄՆ-ում: Ես որոշեցի փորձել ու ստացվեց: Ճիշտ է, նա սկզբում չխոսեց, աչքերում կատաղության կայծեր երևացին, հետո ասաց, որ իմ ապագայի համար դա կարևոր է: -Գնա՛, ես միևնույնն է քեզ կսիրեմ: Ես երախտագիտությամբ ժպտացի : Մեկնելուս գիշերը նա ինձ մի մատանի տվեց , նշանդրեքի մատանի : Դա իմ կյանքի ամենաերջանիկ օրն էր: Հիմա ես վերադարձել եմ: Չնայած վերջին տարում նրա հետ հաշված զանգեր եմ ունեցել, բայց վստահ եմ, որ ինձ սպասել է: Երրորդ օրը ես նրանց բակում էի: Ինչպես միշտ նրանց մուտքի քարերին նստած էր ծնոտը առաջ եկած, գզգզված մազերով պապիկը: Ասում են ՝ նա խելագարվել էր, երբ որդիները պատերազմից հետ չէին եկել: Մտածելով բարձրանում էի: 5-րդ հարկում էին ապրում: Մատանիս սեղմած ձեռքից մեջ` թակեցի դուռը: Մեկ, երկու , երեք թակոց , բացող չկար: Շրջվեցի որ իջնեմ, դուռը բացեցին: Իմ առաջ կանգնած էր քնաթաթախ, չսանրած մազերով, հղի կին: Ես նրան չէի ճանաչում : Ո՞վ կլիներ: - Բարև ձեզ , - անվստահ ասացի ես: -Բարի օր: -Կներեք, Արշակը այստե՞ղ է ապրում: Կինը զարմացած, հետո վախեցած աչքերով նայեց մատերիս...ահա՜, նշանի մատանի: Նա խորը շունչ քաշեց: - Ա՜, այո: Ես նրա կինն եմ: Ներս եկեք, նա երևի հիմա կգա : Ինչքան եղավ զարմանքս, հետո ափսոսանքս, երբ լսեցի դա.. -Չէ-է...կներեք, չե-եմ գա: Ասացի ու վազելով իջա ներքև: Ի՞նչ եմ զգում ես: Ի՞նչ զգացի այդ պահին: Ես աշխարհի ամենադատարկ մարդն էի: Ավելի լավ կլինի գժվել, խելագարվել, մինչև իսկ լինել անբուժելի հիվանդ, քան իմանալ , որ խաբված ես եղել ամենասիրելի մարդու կողմից , որ կլինես նույն քաղաքում, նույն երկնքի ու աստղերի տակ կքայլես, բայց ոչ, երբե՛ք չես լինի նրա հետ: Հետաքրքիր էր կյանքի դրվածքը. ի՞նչ պատահեց մեզ...ես ի՞նչ էի արել...առանց խոսքի...հեռանալ ու ոչինչ չասել: Ի՞նչի համար...մի՞թե Աստված չկամեցավ: Կորուստը լիովին զգալու համար, հավանաբար, մարդը պետք է հեռացողին սիրի ավելի շատ, քան ինքն իրեն: Ես վազում էի: Շունչս կտրվում էր: Մտածում էի, եթե հանկարծ նրան տեսնեմ, եթե հանկարծ կինը պատմի իմ մասին...ի՞նչ կլիներ...ուրեմն, այսքան ժամանակ իմ սերը հիմնված է եղել խաբեության վրա : Նա ինձ հետ անկեղծ չի՛ ծիծաղել, չի՛ լացել: Նա , հավանաբար, չի էլ կարոտել... Ես ինձ ճմռթված թուղթ էի զգում. հետո ինչքան էլ հարդուկվեի, ինչքան էլ հարդուկեին ՝ չէի ուղղվի: Իսկ ամենակարևորը...երբ մարդու կյանքում փշրվում է առաջին երազանքը, կոտրվում են բոլորը...կորչում են: Հետո համակերպվելը դժվար է... Օրերը անցնում էին: Նրանից լուր չկար: Ո՛չ մի զանգ, ո՛չ մի հաղորդագրություն: Ես սպասում էի...ամեն օր, ամեն վայրկյան...ես երբեք չեմ դադարել սպասել ու հավատալ, զգալ ու հուսալ, որ նա կզանգի, որ կունենա արդարացում, որ ինձ կստիպի հասկանալ իրեն...իսկ օր օրի նա ինձ ստիպում էր միայն ատել իրեն: ...ամիսներ անցավ...մի օր պատահաբար հանդիպեցինք մեր համալսարանի գլխավոր մուտքի մոտ...ինչքան բառեր ու խոսքեր էի պատրաստել, որ պիտի շպրտեի նրա երեսին, բայց այդ պահին ոնց որ կտրված լիներ լեզուս : Ինչքան էլ փորձեի, ինչքան էլ ցանկանայի , չստացվեց...իսկ նա ինձ տեսավ, մոտեցավ նույնիսկ: Մենք բարևներ փոխանակեցինք: Նա շատ հանգիստ էր, կարծես լինեինք հասարակ ծանոթներ, մի քանի օր շփված: -Լավ անցավ ժամանակդ ԱՄՆ-ում, ի դեպ, ե՞րբ վերադարձար: -Երեք-չորս ամիս կլինի: -Ես էլ ամուսնացա... (երկար դադարից հետո շարունակեց) տղա եմ ունեցել, անունը ՝ Նարեկ: «Նարե՜կ...մեր որոշած անունը...հիմա՛ր, ո՞նց համարձակվեց ինձ ասել»: -Ուրախ եմ , - կցկտուր ասացի ես, - դե, գնացի... -Ցտեսություն... «Ցտեսությու՜ն...էնպես է ասում ՝ կարծես վաղը, մյուս օրը, ամեն օր...ամեն ամիս պիտի հանդիպենք ու հիմար-հիմար ժպտալով խոսենք ու խոսելուց մոռանանք ամեն ինչ: Ինքը մոռացել էր: » Տղամարդ...տարօրինակ էակ: Մարդը գնաց ու երբեք չբացատրեց հեռանալու պատճառը: Թող կինը հասկանա...կինը խելացի է, կամ էլ ՝ իրեն խելացի է համարում...ես գնում եմ, ինքդ հասկացիր թե ուր և ինչու: ...իսկ ես իջա ներքև: Ամեն ինչ առաջվանն էր...շոգը, մեքենաները...նորից տատիկները նստած փողոցում արևածաղիկ էին վաճառում...օդը առաջվա պես խեղդում էր, բայց հիմա ինձ միայն դա չէր խեղդում...նորից արթնացել էին ՝ հիշողությունները, ցասումը, ատելությունը...ու սերը: Սպասումը, այդ տարօրինակ զգացումը, միշտ ուղեկցում էր ինձ...ես նրան փնտրում էի ամենուր...ամբոխի մեջ, մեքենաներում, խանութներում ու սրճարաններում...իսկ նա չկար: Չկա՛ր: Բառ, որ ես չհասկացա ամբողջ կյանքիս ընթացքում...


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1053 | Ավելացրեց: Lidul | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar