Պատահական հանդիպում - 30 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 30 » Պատահական հանդիպում
17:02
Պատահական հանդիպում

Գարունն իր առեղծվածային գույներով պատել էր բնությունը: Օդը պարզ ու ջինջ էր` մանկան արցունքի պես: Ցերեկային այդ ժամին Աննա դուրս էր եկել վայելելու գարնանային հրաշքները` ծաղկած ծառերն ու երփներանգ ծաղիկները, սիրահար զույգերի ժպիտները: Սիրահար զույգեր…

Աննա հիշեց իր սերը, որից հրաժարվել էր անիմաստ վախի պատճառով: Նա վախենում էր ժամանակակից երիտասարդներից, իր սիրելիից, նրանից, թե ինչպես կձևավորվի իր ապագան, արդյոք կլինեն նրանք միասին, թե ոչ:
Երկու տարի էր անցել նրանց բաժանումից: Աննան այդ օրը գնաց այնտեղ, ուր հաճախ էր հանդիպում նրան. մի գեղեցիկ ա յգի էր` շատրվաններով ու բազում ծառ-ծաղիկներով: Աննան նստեց իրենց նստարաննին ու հիշեց այն ամենն, ինչ եղել էր իր կյանքում` առաջին հանդիպում, սիրո խոստովանություն, առաջին ծաղիկներ… հիշեց, թե ինչպես Արամը (այսպես էին նրան կոչում) Աննայի ծննդյան օրը մի գեղեցիկ ծաղկեփունջ նվիրեց Աննային, իսկ վերջինս ամաչեց և անգամ շնորհակալություն չհայտնեց: Աննան ժպտաց իր ամաչկոտությունն ու երեխայությունը հիշելով:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1199 | Ավելացրեց: tiktonik | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar