ՊԱՏԱՀԱԲԱՐ ԵՆ ՊԱՏԱՀՈՒՄ ԿՅԱՆՔՈՒՄ - 3 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 3 » ՊԱՏԱՀԱԲԱՐ ԵՆ ՊԱՏԱՀՈՒՄ ԿՅԱՆՔՈՒՄ
16:04
ՊԱՏԱՀԱԲԱՐ ԵՆ ՊԱՏԱՀՈՒՄ ԿՅԱՆՔՈՒՄ

Մի՛շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբա ՜ր…

Թե կուզես՝ լռի՛ր
Թե կուզես՝ ոռնա՜,
Թե կուզես՝ ծամիր սեփական լեզուդ:
Թե կուզես՝ խցիր բերանդ բարձով,
Թե կուզես՝ ոտքով հարվածիր բարձին.
Հավատացյալ ես՝ հայհոյիր աստծուն,
Հավատացյալ չես՝ աստծուն հավատա.
Թե կուզես՝ ուզիր է՛լ չուզել- իզո՜ւր,
Թե կուզես՝ ուզիր է՛լ չապրել-իզո՜ւր…
Ու, եթե կուզես, ապրելն այս է հենց,
Եվ սերն իսկական հենց այս է որ կա.

-Պատահաբար ես պատահում կյանքում,
Անհրաժեշստաբար հրաժեշտ տալիս…

------------------------------------------------------------
Մեռնել
եթե մեռնել...
Թող որ մեռնեմ
հուր-կայծակից`
Միանգամից,
մի վայրկյանում,
հանկարծակի,
Այնքան արդար,
խղճիս ձայնին միշտ ունկընդիր,
Որ` համաձայն բիբլիական հին լեգենդին`
Հանգիստ անցնեմ և ասեղի նեղլիկ ծակից...
Եթե մեռնել...
Թող սպանվեմ,
Թող կործանվեմ
Այնպես ապրած ու բան արած,
Որ նորածին մանուկների տեսքով նորից
վերածնվեմ`
Իմ անունով կնքեն նրանց...
Եթե գամվել`
փարոսի պես,
Արնաքամվել`
հերոսի պես,
Ու քրքրվել`
դրոշի պես...
Եթե մեռնել...
Բայց առայժմ ապրել է պետք:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 833 | Ավելացրեց: AnnaRM | Գնահատական: 4.4/9
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 Lilit • 11:13, 07.01.2013
xd
avatar
2 AnnaRM • 14:23, 10.01.2013
5
ComForm">
avatar