♦ Միջինում, մարդն իր ողջ կյանքից երկու շաբաթ ժամանակ է ծախսում կարմիր լույսի տակ սպասելով։ ♦ Մինչև ռետին հայտնաբերելը, մարդիկ հաց էին օգտագործում մատիտի հետքը մաքրելու համար։ ♦ Մատիտի մեջ բավականաչափ գրաֆիտ կա՝ 56 կմ գիծ գծելու համար։ ♦ Փողկապ կապելու մոտ 177,000 տարբերակ կա, սակայն շատերը դրա միայն մի ձև գիտեն։ ♦ Օրեկան 27,000 ծառ է պահանջվում զուգարանի թղթի աշխարհի պահանջարկը բավարարելու համար։ ♦ 1991թ․-ին iPhone պատրաստելու համար անհրաժեշտ մասերը ձեռք բերելը 3.5 միլիոն դոլար կարժենար։ ♦ Անանասին աղ ավելացնելով՝ դուք այն ավելի կքաղցրացնեք։ ♦ Մարդու գլխի ամբողջ մազերը միասին բավականաչափ ուժ ունեն՝ 12 տոննա կշիռ պահելու համար։ ♦ Աշխարհում ավելի շատ պլաստիկե կեղծ ֆլամինգոներ կան քան իրական։ ♦ Աշխարհում մեղուների մոտ 20,000 տեսակ կա, որոնցից, սակայն, միայն 4-ն են, որ մեղր են արտադրում։ ♦ Աշխարհի ոսկու պաշարների 99 տոկոսը երկրագնդի միջուկում է գտնվում և անհասանելի է մարդու համար։ Եթե մենք կարողանայինք այն հանել, ապա ամբողջ երկրագնդի մակերեսը կարող էինք 45 սմ հաստության ոսկով պատել։ ♦ Կրակայրիչները լուցկիներից ավելի վաղ են հայտնաբերվել։ ♦ Ամերիկյան մերօրյա դրոշի դիզայնը 17 ամյա Ռոբերտ Հեֆտին է պատկանում, ով այն ստեղծել է դպրոցական առաջադրանքի ժամանակ ու դրա համար B գնահավել։ ♦ Առաջին խաչակիրները ավստրիացիներ են եղել, ոչ թե ֆրանսիացիները։ ♦ Խաղաքարտերի մեջ չորս թագավորներից միայն սրտի թագավորն է առանց բեղերի։ ♦ Շոկոլադով կաթն առաջին անգամ որպես դեղորայք էր վաճառվում։