Պարը կօգնի լինել ներկայանալի. Բալետ - 10 Մարտի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 10 » Պարը կօգնի լինել ներկայանալի. Բալետ
18:54
Պարը կօգնի լինել ներկայանալի. Բալետ

Ասում են, թե արտաքինը կարևոր չէ, որ կարելի է սիրահարվել անգամ ներքին, հարուստ ներաշխարհին: Սակայն դժվար, թե մեկը առաջին հայացքից սիրահարվի գեղեցիկ ներաշխարհին: Եվ դրա համար կան բազմաթիվ լուծումներ: Այսօր կներկայացնենք լուծումներից միայն մեկը,  ամենահաճելին և օգտակարը` Պարը:Պարային ժանրերն ամենաբազմազանն ու յուրօրինակն են, դրանք կարելի է անվերջ թվել, չհաշված ազգային պարերը, որոնց թիվը շատ անգամ կորցնում ենք  չափազանց շատ լինելու պատճառով: Սակայն այժմ կանդրադառնանք միայն այն պարերին, որոնք մեծ սեր և գրավչություն են վայելում…Բալետ. համոզված եմ` շատերն են եղել բալետում, սակայն ոչ բոլորը գիտեն դրա պատմությունը և ստեղծվելու պատճառը: 15-րդ դարում` Միջնադարի հենց ավարտին, արվեստում սկսվեց Հունական մշակույթի հանդեպ հետաքրքրությունը, ինչը և բերեց  <Ռենեսանս>-ը :Ռենեսանսի ընթացքում արվեստային արժեքները սկսվեցին փոխվել, պարողները սկսեցին ասոցացվել իրական մարդկային կերպարների հետ` ծնվեց բալետը: Հենց անվանումը` <Բալետ> կապված է իտալերեն ballo բառի հետ, որը նշանակում է պար: Պալատներում թատրոններ էին կազմակերպվում, և պարողները զարդարում էին բեմը իրենց ճկուն շարժումներով: Վերջում բալետային ներկայացման մեջ իրենց դերն էին ունենում հենց հանդիսատեսները: Սկզբնական շրջանում բալետը հիմնված էր փողոցային պարերի շարժումների վրա, ինչը  կարելի է հիմնավորել նրանով, որ այդ ժամանակ չկային բեմադրողներ, իսկ այժմ բալերտը տարբերվում է իր ճկունությամբ և առանձնահատկությամբ:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 878 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar