
Ամերիկացի տարեց մի զույգի պարգևատրելու են 80 տարի ամուսնական կյանքով ապրելու համար: 97-ամյա Էնն Բիթարը և նրա 101-ամյա ամուսին Ջոն Բիթարը կստանան պատվո նշաններ և այլ նվերներ Worldwide Marriage Encountet կազմակերպության կողմից, որը և կազմակերպել էր ամենաամուր ընտանիք միջոցառումը: Պարգևատրման արարողությունը տեղի է ունենալու փետրվարի 9-ին: Զույգերը պատմել են, որ սիրահարված են եղել, սակայն չեն պատրաստվել ամուսնանալ երիտասարդ հասակում: Բայց ստիպված են եղել գնալ այդ քայլին, քանի որ Էննի հայրը պատրաստվել էր աղջկան ամուսնացնել մեկ ուրիշի հետ: Զույգը փախել է Նյու Յորք և 1932 թ. նոյեմբերի 25-ին ամուսնացել: Համատեղ կյանքի ընթացքում Բիթար զույգին հաջողվել է ստեղծել հինգ երեխայից, 14 թոռներից և 16 ծոռներից բաղկացած գերդաստան: Ամուսնական զույգը հայտարարում է, որ իրենց համատեղ կյանքը ոչ մի գաղտնիք չունի: Նրանք ուղղակի հետևում են որոշ պարզ կանոնների` հաճույք ստանալ կյանքից, ապրել միջոցներին համապատասխան և միշտ լավ հարաբերություններ պահպանել ընտանիքում: «Մեզ շատ է դուր գալիս հետևել մեր գերդաստանի մեծացմանը, շփվել թոռների հետ և տեսնել, թե ինչպես են մեծանում մեր ծոռները: Հանուն դրա էլ մենք ապրում ենք»,- հայտարարել են Բիթար ամուսինները: