Փրկի´ր ինձ ինձնից… - 12 Փետրվարի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 12 » Փրկի´ր ինձ ինձնից…
21:09
Փրկի´ր ինձ ինձնից…

Կարոտի գերին եմ դարձել… Շուրջս կարոտ է փռված, շնչածս օդում թթվածնի փոխարեն կարոտն է իշխում…Ամեն պահ կարոտում եմ, նույնիսկ՝ երբ կողքիս ես. ախր, անգամ այդ պահին ինձ հետ չես…Կարծում ես՝ հե՞շտ է այդքան քեզ չհիշել, կարծում ես՝ կարո՞ղ եմ մոռանալ… Ինչպե՞ս…Իմ սերը քեզ պետք չէ, գիտեմ, բայց… Քեզ չեմ կարող սպանել իմ մեջ. դու իմ էությունն ես, դու ես եմ, իսկ ավելի ճիշտ՝ ես դու եմ… Եթե սպանեմ քո հոգին իմ հոգում, ես կսպանեմ ինձ…Փրկի´ր ինձ ինձնից… Ես դառնում եմ վտանգավոր, դառնում եմ մոլագար ու բզկտում եմ սեփական հոգիս, ասես՝ փորձում եմ քեզ ինձնից պաշտպանել, պահել…Ես դու եմ… Դու իմ էությունն ես… Համառ ես ինձնից առավել, եսասեր ես, ինչպես… Ես եսասեր չեմ, չէ՜… Ես քեզ եմ սիրում իմ հոգում… Քեզ դա հաճելի է… Իսկ ինչպե՞ս եմ ես… Քեզ համար մեկ է…Չեմ կարողանում հոգիդ կարդալ, դադարել եմ քեզ հասկանալուց ու… ինձնից գլուխ չեմ հանում… Փրկի´ր ինձ ինձնից, ազատի´ր ինձ քեզնից. Դու իմ էությունն ես…Ես փոխվում եմ… Մենք նմանվում ենք… Ես ինձ կորցնում եմ…Փրկի´ր ինձ ինձնից…

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1129 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.2/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar