Փրկենք Նելլիի Կյանքը - 4 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 4 » Փրկենք Նելլիի Կյանքը
09:16
Փրկենք Նելլիի Կյանքը

Հակիրճ...

Այսօր Նելլի Ադամյանը գտնվում է Մոսկվայում, ուր տեղափոխվել է սուր լեյկոզի սրացումից (ռեցիդիվ) հետո: Ինտենսիվ քիմիոթերապիայի կուրսից հետո, ըստ Մոսկովյան բժիշկների, վերջնական բուժման միակ տարբերակն է ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատությունը: Բուժումը և վիրահատությունը մեծ ծախսերի հետ են կապված, իսկ Ադամյանների ընտանիքը այլևս ոչինչ չունի առաջարկելու իրենց աղջկա կյանքի փրկության համար...

Նելլիի Մասին...

Ադամյան Նելլին ծնվել է 1990 թվականին Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական գեղարվեստի ակադեմիան, որի մագիստրատուրան ավարտել է զուգահեռ քիմիոթերապիայի 1-ին կուրսին: Շատ է սիրում երաժշտություն, պար, նկարել (հիանալի նկարում է), սիրում է ապրել և սիրում է այս հիասքանչ աշխարհը, որը վերջին տարիներին Նելլիի համար դարձել է իրական դժողք...

 

Հիվանդության Մասին...

Սարսափելի հիվանդությունը հայտնաբերվեց ուղիղ 2 տարի առաջ, 2010-ի գարնանը: Առաջին քիմիոթերապիայի բուժումը Նելլին ստացավ Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում (տեսնել փաստաթղթերը): Հիվանդությունը ժամանակավոր հետ նահանջեց, սակայն սույն թվականի մարտին նորից գլուխ բարձրացրեց: Հաշվի առնելով հիվանդի թույլ վիճակը և ռեցիդիվի բուժման պայմանների բացակայությունը Երևանում, հայ բժիշկները խորհրդով Նելլին տեղափոխվեց Մոսկվա՝ Ա.Ի.Բուռնազյանի անվ. Մոսկովյան Դաշնային Բժշկական Բիոֆիզիկական Կենտրոն(www.fmbcfmba.ru): Բարեբախտաբար գտնվեցին շատ գթասիրտ բարեկամներ, ընկերներ և հարևաններ, ովքեր կարողացան գումար հայթհայթել (400 000 RUB) բուժման կանխավճարի համար: Սակայն բուժման ընդհանուր արժեքը, որն իմ մեջ ներառում է քիմիոթերապիայի 2 կուրս և ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատություն, ըստ հիվանդանոցի հետ Պայմանագրի կազմում է մոտ 7 000 000 RUB: Հաշվի առնելով ընտանիքի ծանր ֆինանսական դրությունը Ա.Ի.Բուռնազյանի անվ. կենտրոնը խոստացել է բավականին զեղջել գումարը: Սակայն, անգամ այս տարբերակով, վերջնական բուժումը կկազմի մոտ 6 000 000 RUB (1 500 000 RUB քիմիոթերապիայի 2 կուրս և 4 500 000 RUB վիրահատություն), այսինքն դեռ պետք է հայթհայթել 5 600 000 RUB: Նելլիի ծնողները, քույրը, բարեկամները և ընկերները չեն համապատասխանել դոնորության համար, ինչն ավելի է թանկացրել վիրահատության արժեքը: Մոսկովյան կլինիկայի բաժանմունքի վարիչ տն. Ա.Ա.Դավթյանի խոսքերով, տվյալ տիպի լեյկոզի բուժման հավանականությունը համարյա երաշխավորված է:

Ցավոք սրտի Նելլիի բարեկամները և հարազատները այլևս ոչ մի հնարավորություն չունեն բուժման համար վճարելու...

Մենք բոլորին խնդրում ենք չմնալ անտարբեր Նելլիի ճակատագրին և Ձեր հնարավորությունների սահմաններում օգնել հավաքել բուժման համար նախատեսված գումարը: Իհարկե, միայն միասնական ուժերով հնարավոր կլինի վերադարձնել Նելլիին կյանքի:

Մոսկովյան կլինիկայի հետ պայմանագիրը և ախտորոշման եզրակացությունը դուք կարող եք տեսնել այստեղ:

Ինչպես փոխանցել գումարը...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են օգնել Նելլիին, փոխանցել գումար միայն այս կայքում նշված բանկային հաշիվներին: Ադամյանների ընտանիքը, ինչպես նաև Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի կոլեկտիվը, չարաշահումներից խուսափելու համար, հետագայում ոչ մի փողոցային դրամահավաք չեն անցկացնելու:


Եթե Դուք որոշել եք փոխանցել կամ արդեն փոխանցել եք գումար ստորև նշված ինչ որ մի եղանակով, կխնդրենք անպայման լրացնել այս ձևը: Լրացման նպատակն է հետևել Ձեր փոխանցմանը և երաշխավորել փոխանցված դրամի մուտքը Նելլիի բուժման հաշվին:


Դուք կարող եք տեսնել Ձեր նվիրաբերած գումարը փոխանցումից մի քանի օր անց հետեւյալ հղումով: Փոխանցման հետ խնդիրներ ունենալու դեպքում կարող եք դիմել adamyann@list.ru էլեկտրոնային հասցեով:

Փոխանցման Եղանակներ


1. Բանկային Փոխանցում:


Նունե Ադամյան
HSBC Bank Armenia (Էյջ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան)
Հ/Համար՝ 003150760001
SWIFT: MIDLAM22

Из России можно перечислить на этот специально открытый счет
Банк получателя: КБ ЮНИАСТРУМ БАНК (ООО)
Кор. Счет № 30101810600000000184
БИК 044585184
ИНН 7707286100
КПП 775001001
Адрес 127473, г. Москва, Суворовская пл., д.1

Назначение Платежа:

Для перечисления на счет Адамяна Степана Овсеповича № 40820810400005000106


2. WebMoney:


Z Դրամապանակ (USD): Z303413568966
R Դրամապանակ (RUB): R615978667668

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 904 | Ավելացրեց: NaZ | Գնահատական: 3.7/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 3
avatar
1 ադա • 14:57, 04.06.2012
դաադ
avatar
2 SATENIK • 15:48, 04.06.2012
NELI JAN MI MTAZI 8 AMENICH LAV KLINI 9 ES QO HAMAR KAXOTEM 6 SA EL QEZ URAXANALU HAMAR xd xd xd xd xd xd xd xd xd xd xd xd
avatar
3 HATO • 21:27, 04.06.2012
Neli jan es lselem qo patmutyun@ ev uzumem asel vor huysol ev ujex lines vorpisi haxtahares ays amen@ menq bolors qo hetenq............ LOV_IS_LAIFE bg11 bg11 bg12 bg4 bg4 bg4 love1 smaili_17 xd xd xd xd
ComForm">
avatar