Փոփոխություններ Skype-ի ծրագրի 6-րդ տարբերակում - 29 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 29 » Փոփոխություններ Skype-ի ծրագրի 6-րդ տարբերակում
22:03
Փոփոխություններ Skype-ի ծրագրի 6-րդ տարբերակում

Վերջերս Microsoft-ը թողարկվեծ Skype-ի նոր տարբերակը , որում կատարվել են մի շարք փոփոխություններ: Skype-ի նոր տարբերակը համալրվել է մի շարք նորամուծություններով, այդ թվում՝ բարձր հստակությամբ Full HD զանգեր կատարելու հնարավորությամբ:

- Microsoft-ի և Facebook-ի հաշիվներ
Այլևս կարիք չկա գրանցվել Skype-ում: Այսինքն կարող եք մուտք գործել համակարգ և օգտվել Skype-ից օգտագործելով Microsoft-ի կամ Facebook-ի ձեր հաշիվները:

- Ուղարկել հաղորդագրություններ
Skype ծրագրից հնարավոր է ուղարկել տեքստային հաղորդագրություններ Windows Live Messenger-ի, Hotmail-ի և Outlook.com-ի կոնտակտներին:

-Նոր լեզուներ
Ծրագրի ինտերֆեյսի լեզուներին ավելացվել են 6 լեզուներ և  այժմ հնարավոր է ծրագիրը օգտագործել 38 լեզուներով:

-Թարմացված ինտերֆեյս
Ծրագրի ինտերֆեյսը թարմացվել է և նմանեցվել է Windows 8-ի հարթ ինտերֆեյսին:

-Օնլայն օգտատերերի քանակը
Նախկինում ծրագրի ներքևի մասում ցուցադրվում էր տվյալ պահին օնլայն օգտատերերի քանակը: Նոր տարբերակում այդ հաշվիչը հանված է:

-Նախորդ լուսանկարների պատմությունը
Լուսանկարը փոխելու ընթացքում այժմ ցուցադրելու է անցյալում օգտագործված բոլոր լուսանկարները և կարիք չի լինի այլևս փնտրել դրանք համակարգչում:

Ծրագիրը բեռնելու համար սեղմեք այստեղ:


 

Բաժին: Ծրագրեր | Դիտումներ: 882 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.2/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar