Փոխիր կյանքդ - 11 Օգոստոսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Օգսստոս » 11 » Փոխիր կյանքդ
18:22
Փոխիր կյանքդ

Սիրելի΄ ընթերցող, Վերջերս հրատարակվեց հայկական նոր մոտիվացիոն գիրք՝ «Փոխիր կյանքդ»: Գիրքը հաջողության հասնելու, ինքնակատարելագործվելու և կյանքում միշտ առաջ շարժվելու մասին է: Գրքում հեղինակը պատմում է, թե ինչպես փոխվեց իր կյանքը մի քանի տարի առաջ, երբ նա սկսեց ուսումնասիրել հաջողության թեման:Առաջին հերթին դա մտածելակերպի փոփոխությունն էր: Երբ փոխվում է մտածելակերպը, փոխվում է ամեն ինչ՝ սովորությունները, բնավորությունը, նյութական ինչ-որ բաներ: Վարձու աշխատանքից դեպի սեփական բիզնես, դժգոհությունից ու բողոքներից դեպի երջանիկ կյանք, անվստահությունից ու վախից դեպի նպատակների իրագործում. այս ամենի մասին է խոսվում գրքում: Ինչպես հեղինակն է նշում, հաջողությունը ճանապարհ է՝ երկար ճանապարհ, բայց որպեսզի անցնեք այն, դուք նախ պետք է սկսեք: Հենց այդ սկզբին էլ նվիրված է գիրքը:

Մի փոքր մեջբերում գրքից.

«Հիշեք՝ կյանքը սահմանափակ է, և հենց դրա մեջ է կյանքի ողջ հետաքրքրությունը: Եթե մենք անվերջ ապրեինք, ո՞րը կլիներ իմաստը, ինչի՞ մենք կձգտեինք: Իսկ այսպես մենք փորձում ենք առավելագույնս հասցնել մեր կյանքի ընթացքում, փորձում ենք ապրել այնպես, որ վերջում չափսոսանք չապրած ոչ մի րոպեի համար և չտխրենք ոչ մի բաց թողնված պահի համար: Կյանքը ճանապարհորդություն է: Պետք է ձգտենք այնպես անել, որ ճանապարհի վերջին հասնենք ոչ թե հոգնած ու շնչակտուր, այլ այդ ուղևորությունից հաճույք ստացած ու բավարարված»:

Ահա և վերջ, սիրելի΄ ընթերցող, եթե Ձեզ հետաքրքեց գիրքը և կարծում եք, որ իրոք ժամանակն է փոխել Ձեր կյանքը, ապա կարդացեք այն: Միգուցե՞ դա լինի Ձեր ճանապարհի սկիզբը:

 

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 1006 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 Սոնա • 10:19, 19.08.2012
Կարդացել եմ, հիանալաի գիրք !!!!!!!!!!!!!!!!!!!!!! :
ComForm">
avatar